• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ՍԵՆԱՏՈՐ ԱՆԴՐԵԱՍ ԲՈՐՋԵՍԻ ՀԵՏ

25 մարտի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ՍԵՆԱՏՈՐ ԱՆԴՐԵԱՍ ԲՈՐՋԵՍԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Անդրեաս Բորջեսի հետ։ Ողջունելով հանդիպման նախաձեռնությունը՝ սենատոր Բորջասը նշեց Հայաստանի, Արցախի և կալիֆորնիահայ համայնքի հետ իր ջերմ հարաբերությունների մասին։ Սենատորն ընդգծեց, որ մշտապես համագործակցել է նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ՝ այդպիսով ակտիվ պահելով կապը թե Հայաստանի, թե հայ համայնքի հետ։
Դեսպան Բայբուրդյանը երախտագիտություն հայտնեց սենատոր Բորջեսին հայությանը հուզող օրակարգային հարցերին շարունակական աջակցության և համագործակցությանն ուղղված ջանքերի համար։ Նա նաև իր գնահատանքը հայտնեց սենատորին նախկին պաշտոններում նույնպես հայանպաստ կեցվածքի համար։
Զրուցակիցներն անդրադարձան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեմային, խոսեցին պատերազմի հետևանքների, մարդասիրական ճգնաժամի և պատերազմի պատճառով տեղահանված արցախցիների խնդիրների մասին։ Դեսպան Բայբուրդյանը և սենատոր Բորջեսը նաև կարևորեցին հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը՝ իբրև օրակարգային կարևորագույն հարց։
Սենատոր Անդրեաս Բորջեսն ասաց, որ բազմաթիվ այցեր է կատարել Հայաստան և Արցախ և նշեց, որ առաջիկայում նույնպես կցանկանար այցելել։
Զրուցակիցները պայմանավորվեցին հաջորդ հանդիպումը կազմակերպել Ֆրեզնոյում, որը գտնվում է սենատոր Բորջեսի ընտրաշրջանում։ Դեսպան Բայբուրդյանը նշեց, որ կալիֆորնիահայության ակունքները գնում են դեպի Ֆրեզնո, որտեղ առաջին հայերը հաստատվել են դեռևս 19-րդ դարի վերջին։
Կալիֆորնիայի նահանգային սենատոր Անդրեաս Բորջեսը ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ է։ Սենատում ներկայացնում է ութերորդ ընտրաշրջանը, որում ներառված է նաև հայաշատ Ֆրեզնոն։ Սենատոր Բորջեսը հանդիսանում է Կալիֆորնիայի սենատի գյուղատնտեսական հանձնաժողովի նախագահը, Դատական հանձնախմբի փոխնախագահը, ինչպես նաև անդամակցում է Էներգետիկ, կոմունալ և հաղորդակցության հարցերով, Կառավարական կազմակերպության, Ապահովագրության, Բնական և ջրային պաշարների հանձնաժողովներին։ Սենատոր Բորջեսը Կալիֆորնիայի հայկական օրենդրական խմբակցության անդամ է, ինչպես նաև անդամակցում է Կալիֆորնիա-Հայաստան և Արցախ համատեղ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հատուկ հանձնախմբին։ Սենատոր Բորջեսը հայտնի է Կալիֆորնիայի հայկական և հունական համայնքների հետ սերտ գործակցությամբ։ Իր քաղաքական գործունեության ընթացքում մշտապես հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման դիրքերից։
Անդրեաս Բորջեսը 2008 թվականին ընտրվել է Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամի, 2012 թվականին՝ Ֆրեզնոյի մարզի կառավարիչների խորհրդի անդամի պաշտոններում, 2018 թվականից Կալիֆորնիայի սենատի անդամ է։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: