• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԱՆԴԱՄ ԱԴՐԻՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

15 մարտի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԱՆԴԱՄ ԱԴՐԻՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի հետ, որը նաև Կալիֆորնիայի հայկական օրենսդրական խմբակցության անդամ է։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա հարաբերությունների զարգացմանը և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Նրանք վեր են հանել Կալիֆորնիայում նահանջի փուլ թևակոխած համավարակի այս շրջանում երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների առկա ներուժն առավելագույնս օգտագործելու խնդիրը։ Հայաստանի և Կալիֆորնիայի հարաբերությունների երկկողմ իրավական դաշտը խարսխված է ՀՀ-ի և Կալիֆորնիայի միջև 2019 թվականի սեպտեմբերին ստորագրված համագործակցության շրջանակային համաձայնագրի վրա։ Հանդիպման մասնակիցները խոսել են նաև հետպատերազմյան շրջանում ինչպես Արցախում և Հայաստանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Հատուկ կարևորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատման խնդիրը։
Ադրին Նազարյանն ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է։ Նա ընտրվել է նահանգային ասամբլեայում 2012 թվականի նոյեմբերին՝ ներկայացնելով Կալիֆորնիայի 46-րդ Ասամբլեայի ընտրաշրջանը, որն իր մեջ ներառում է Հոլիվուդ Հիլզը, Լեյք Բալբոան, Նորթ Հիլզը, Նորթ Հոլիվուդը, Պանորամա Սիթին, Շերման Օքսը, Ստուդիո Սիթին, Թոլուկա Լեյքը, Վալի Գլենը, Յունիվերսալ Սիթին, Վեն Նայզը և Վալի Վիլեջը։ Նա նախագահում է Տարեցության և երկարաժամկետ հոգածության հարցերով Ասամբլեայի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև անդամակցում է Արվեստի, ժամանցային ինդուստրիայի, սպորտի, զբոսաշրջության և ինտերնետային լրատվության, Տրանսպորտի, Առողջապահության կոմիտեներին և Պետական կառավարման չորրորդ ենթակոմիտեին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: