• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՄՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ՈՉ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ՍԵՄԻՆԱՐ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ

11 փետրվարի, 2021
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՄՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ՈՉ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ՍԵՄԻՆԱՐ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ - Փետրվարի 10-ին տեղի ունեցավ Հայաստանից ԱՄՆ ոգելից և ոչ ոգելից խմիչքների ներկրման խթանմանը նվիրված հեռավար գործարար սեմինար։ Սեմինարը կազմակերպել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ տեղական Հայ-ամերիկյան գործարար խորհրդի աջակցությամբ։ Այն ազդարարում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվող գործարար սեմինարների սկիզբը, որոնք նվիրված կլինեն Հայաստանից տարբեր տեսակի ապրանքների արտահանման խթանմանը դեպի ԱՄՆ և ՀՀ-ում արդադրության ծավալմանը: Գործարար սեմինարը վարեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ դեսպան Բայբուրդյանը ընդգծեց միջոցառման կարևորությունը՝ իբրև հայ-կալիֆորնիական հարաբերությունները գործարար դաշտում առավել ակտիվացնելու գործնական քայլ, որը կոչված է աջակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Գլխավոր հյուպատոսը նշեց, որ միջոցառումը ունենալու է իր շարունակությունը և ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հետամուտ կլինի առաջարկությունների հետագա իրագործման ընթացքին։ Դեսպան Բայբուրդյանը նշեց նաև, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը համավարակի նահանջից հետո կկազմակերպի միջոցառումներ, որոնք կոչված կլինեն դյուրացնելու ամերիկյան շուկա հայկական խմիչքների մուտքը։
Գործարար սեմինարին մասնակցեցին ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարազդատ Պահլավունին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային հարաբերությունների վարչության աշխատակից Հասմիկ Սարգսյանը, Լոս Անջելեսում գործող Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը, խորհրդի անդամներ Սևադա Հեմեյլանսը և Արմեն Վարդանյանը, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարկիսյանը, ՀՀ-ում արտադրված ոգելից /գինի, կոնյակ, մրգային օղի, վիսկի/ և ոչ ոգելից խմիչքների /հյութեր, լիմոնադներ, ջուր, հանքային ջուր/ ԱՄՆ ներմուծողներ և Կալիֆորնիայում ոգելից խմիչքի մեծածախ մատակարարներ, ինչպիսիք են LAC, Fat&Happy Beverages, WinesofArmenia, Mistral, America, Voskevaz Winery, ArmAs Winery, Prowood USA, Jermuk Group USA, Apollo International, T&T import-export Inc., Export Armenia, IDW, Mr. Martin Inc., Noahs Orchards Distilling Co., և American Global Group ընկերությունները։
Քննարկվեցին պետություն-ձեռներեց փոխգործակցության կապը ավելի արդյունավետ դարձնելու և Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների քանակը ավելացնելուն միտված հարցեր։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հետամուտ կլինի քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկները ՀՀ համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին ներկայացնելու և գործարարներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու գործին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: