• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՌՈԲԵՐՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ HYE HOPES ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԳՐԵԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

30 նոյեմբերի, 2020
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՌՈԲԵՐՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ  ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ HYE HOPES ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԳՐԵԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Նոյեմբերի 24-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հանդիպել են Գլենդեյլի կրթական միացյալ շրջանի (GUSD) Ուսումնական խորհրդի անդամ և Hye Hopes նախագծի հեղինակ Գրեգ Գրիգորյանի հետ։ ՀՀ գլխավոր հյուպատոսությում կայացած հանդիպմանը քննարկվել են նոր մշակված Hye Hopes նախագծի մանրամասները, որի գաղափարը Գ․Գրիգորյանը Բայբուրդյանի հետ քննարկել էր նախապես։ Նախագծի նպատակն է աջակցել Արցախի դպրոցականների կրթությանը՝ կազմակերպելով հեռավար և դասարանային լիարժեք ուսուցման գործընթաց՝ անհրաժեշտ սարքավորումներով՝ ներառյալ ժամանակակից տեխնիկայով կահավորված շարժական դասարանները։
Դեսպան Բայբուրդյանը, ողջունելով նախաձեռնությունը, գլխավոր հյուպատոսության աջակցությունը հայտնեց նախագծի իրականացման գործին։ «Ծանր պատերազմից հետո այսպիսի նախաձեռնությունները կարևոր օժանդակություն կլինեն Հայաստանում ապաստանած, ինչպես նաև Արցախ վերադարձած ընտանիքների համար, որոնք այսօր համայն հայության օգնության ու աջակցության կարիքն ունեն։ Նման ծրագրերը նաև հնարավորություն կստեղծեն կալիֆորնիական չափանիշներին համապատասխան կրթություն ապահովել արցախահայ դպրոցականների համար», նշեց Ա․ Բայբուրդյանը։
«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց կարող ենք ճանապարհ հարթել ապագայի համար։ Hye Hopes նախագիծն անհրաժեշտ կրթական միջոցներ է նախատեսում ապահովել Արցախի և Հայաստանի երեխաների հեռավար կրթությունն ապահովելու համար», ասաց Գրիգորյանը։
Նախատեսվում է նախագծի առաջին փուլի մեկնարկը տալ 2021 թվականի հունվարին Գլենդեյլի <<քույր քաղաք>> Կապանում և Սյունիքի այլ քաղաքներում։ Ծրագրի հաջորդ փուլը կիրականացվի Արցախում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: