• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ ՆԵՎԱԴԱ ՆԱՀԱՆԳԻ ՔԼԱՐՔԻ ՄԱՐԶԸ ՃԱՆԱՉԵՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

17 նոյեմբերի, 2020
ԱՄՆ ՆԵՎԱԴԱ ՆԱՀԱՆԳԻ ՔԼԱՐՔԻ ՄԱՐԶԸ ՃԱՆԱՉԵՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԼԱՍ ՎԵԳԱՍ - Նոյեմբերի 17-ին Նևադա նահանգի Քլարքի մարզի հանձնակատարների խորհուրդը հռչակագիր ընդունեց, որով ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգային ինքնորոշման և ազատության իրավունքը։ Քլարքի մարզի կառավարության շենքում տեղի ունեցած նիստին մասնակցում էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Փաստաթուղթը հեղինակել են Քլարքի մարզի հանձնակատարներ Մայքլ Նեֆթը և Ջասթին Ջոնսը։ Նրանք հանդես եկան հայտարարությամբ, որում ներկայացրին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայով պայմանավորված մարդասիրական ճգնաժամը, որում հայտնվել է արցախահայությունը։ Հռչակագիրը հանձնվեց Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին և Հայ դատի հանձնախմբի Նևադայի գրասենյակի համանախագահ Լենա Հովհաննիսյանին։ Միջոցառմանը ներկա էին նաև Լաս Վեգասի հայկական եկեղեցիների հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դահլիճում ներկաների թիվը սահմանափակ էր համավարակի արգելքների պատճառով, ուստի բազմաթիվ ամերիկահայեր հավաքվել էին դրսում՝ Քլարքի մարզի հանձնակատաների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման փաստը ողջունելու համար։
Դեսպան Բայբուրդյանը գնահատանքի խոսք ասաց Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին և Հայ Դատի հանձնախմբի Նևադայի կազմակերպության համանախագահ Լենա Հովհաննիսյանին արդյունավետ աշխատանքի համար։ Հիշեցնենք, որ գլխավոր հյոպատոս Բայբուրդյանը շաբաթներ առաջ նամակով դիմել էր Նևադայի նահանգի ընտրված պաշտոնյաներին Արցախի Հանրապետության ճանաչման կոչով և համապատասխան հիմնավորումներով։
Քլարքի մարզը Նևադայի խոշորագույն շրջանն է, որտեղ կենտրոնացած է նահանգի 3,8 մլն բնակչության մեծ մասը՝ 2,3 մլնը։ Մարզը հայտնի է հատկապես զբոսաշրջային համաշխարհային կենտրոն Լաս Վեգաս քաղաքով, որտեղ տարեկան այցելում է ավելի քան 45 մլն զբոսաշրջիկ։ Քլարքի մարզը նաև ամերիկահայ համայնքի խոշոր կենտրոններից մեկն է, որտեղ ապրում է մոտ 20 հազար հայ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: