• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՖՐԵԶՆՈՅԻ ՄԱՐԶԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԻԱՁԱՅՆ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

04 նոյեմբերի, 2020
ՖՐԵԶՆՈՅԻ ՄԱՐԶԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԻԱՁԱՅՆ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՖՐԵԶՆՈ - Նոյեմբերի 3-ին Ֆրեզնոյի մարզի կառավարիչների խորհրդի հինգ անդամները բանաձև են ընդունել, որում խորհուրդը դատապարտում է Արցախի և Հայաստանի նկատմամբ վայրագությունները, ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում աջակցել զինադադարի անհապաղ հաստատմանը և վերահաստատում է իր աջակցությունը ազատ և անկախ Արցախի Հանրապետությանը։
Բանաձևում Ֆրեզնոյի կառավարիչները նշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակվել են Արցախի և Հայաստանի վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը և թշնամական գործողություններով վտանգելով Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Փաստաթղթում արձանագրվում է նաև, որ 2013 թվականի ապրիլին Ֆրեզնոն դարձել է Կալիֆորնիայի առաջին մարզը, որը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այդ բանաձևում Ֆրեզնոյի մարզի կառավարիչները նշել էին, որ ԼՂ-ը պատմականորեն հայկական տարածք է, որը, ի հեճուկս Ադրբեջանի հարձակումների, պահպանել է ազատ երկրի բոլոր հատկանիշները։
Հիշեցնենք, որ ս․թ․ հոկտեմբերի 12-ին Արցախի անկախության ճանաչման բանաձև էր ընդունել Ֆրեզնոյի քաղաքային խորհուրդը։ Փաստաթղթում նշվում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակվել են Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության վրա՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և ներգրավելով ISIS-ի ահաբեկիչների՝ ցեղասպանությունը շարունակելու ակնհայտ առաքելությամբ։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը գոհունակություն է հայտնել Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերի առնչությամբ և խնդրել վերջինիս փոխանցել Ֆրեզնոյի մարզի կառավարիչներին և Ֆրեզնոյի քաղաքապետին ու քաղաքային խորհրդի անդամներին իր խորին երախտիքը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: