• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԳԼԵՆԴԵՅԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ

30 հոկտեմբերի, 2020
ԳԼԵՆԴԵՅԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Հոկտեմբերի 30-ին Գլենդեյլ քաղաքի ղեկավարներն այցելել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։ Քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանին է հանձնել իր հեղինակած՝ Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը, որը Գլենդեյլի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել էր հոկտեմբերի 23-ի հեռավար նիստի ընթացքում։ «Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ինչը միտված է ցեղասպանության շարունակությանը»,- նշված է բանաձևում: Փաստաթղթում Գլենդեյլի քաղաքային իշխանությունը ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը։
Դեսպան Արմեն Բայբուրդյանը երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի քաղաքային խորհրդին Արցախի անկախության ճանաչման բանաձևի համար։ Գլխավոր հյուպատոսը շեշտադրել է նաև Կալիֆորնիայի մյուս քաղաքների և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգների կողմից նույնպես Արցախի Հանրապետության ճանաչման կարևորությունը։
Հանդիպման մասնակիցները նաև քննարկել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նրանք մտքեր են փոխանակել ադրբեջանաթուրքական ագրեսիայի, խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունների, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև մարդասիրական ճգնաժամով պայմանավորված՝ Արցախին հրատապ մարդասիրական օգնության տրամադրման մասին։ Գլենդեյլի քաղաքապետը և քաղաքային խորհրդի անդամներն իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին և Արցախին՝ պատերազմական դժվար ժամանակահատվածում՝ հույս հայտնելով, որ պատերազմը շուտափույթ խաղաղ հանգուցալուծում կստանա։
Լուսանկարում (ձախից՝ աջ) – Ռուբիկ Գոլանյան, Գլենդեյլի քաղաքային մենեջերի տեղակալ, Արտաշես Քասախյան, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ, Վրեժ Աղաջանյան, Գլենդեյլի քաղաքապետ, դեսպան Արմեն Բայբուրդյան, Դենիել Բրոթման, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ, Արա Նաջարյան, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: