• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հյուրընկալեց Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը

27 հոկտեմբերի, 2020
ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հյուրընկալեց Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Հոկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության և Արևմտյան շրջանային վարչության պատվիրակությանը։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացած հանդիպմանը դեսպան Բայբուրդյանը ներկայացրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ծավալված լայնամասշտաբ պատերազմի հետ կապված տեղեկություններ։
Հանդիպմանը քննարկվեց նաև մարդասիրական հրադադարի հաստատմանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ ամերիկյան ջանքերի ու Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածության խախտման թեման։
ՌԱԿ ղեկավարներն իրենց հերթին ներկայացրին պատերազմական օրերին կուսակցության կողմից կատարված աշխատանքները, այդ թվում և դրամահավաքը, որի հասույթն ուղղվել է Հայաստան համահայկական հիմնադրամին։ Դեսպան Բայբուրդյանը գնահատանքի խոսք ասաց կուսակցության ներկայացուցիչներին՝՝ արդյունավետ համագործակցության համար։
Լուսանկարում ձախից աջ՝ Շուշան Բաղբուդարյան, Հայկական իրավունքների հանձնախմբի ատենապետ, Փանիկ Քեշիշյան, ՌԱԿ Կենտրոնական հանձնախմբի անդամ, դեսպան Արմեն Բայբուրդյան, Րաֆֆի Բալյան, ՌԱԿ Արևմտյան շրջանային վարչության ատենապետ, Արա Քասաբյան, ՌԱԿ Արևմտյան շրջանային վարչության խորհրդի անդամ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: