• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ Ի ՊԱՏԻՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻ ԵՎ ՌԱԶՄԻԿ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ

10 սեպտեմբերի, 2020
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ Ի ՊԱՏԻՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻ ԵՎ ՌԱԶՄԻԿ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ – Սեպտեմբերի 9-ին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ բացօթյա ընդունելություն՝ ի պատիվ հայկական արվեստի նվիրյալներ Հարութ Փամբուկչյանի և Ռազմիկ Մանսուրյանի։
«Սա հնարավորություն է, որ իբրև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություն, հարգանքի տուրք մատուցենք հայ մշակույթի մեր երկու արժանավոր գործիչներին։ Իսկ մշակույթը մեզ համար նաև դիվանագիտություն է և միջոց ազգերի, պետությունների միջև հարաբերություններ զարգացնելու համար։ Այդ առումով հատկապես կարևոր է երգարվեստը, քանի որ երգը սահմաններ չի ճանաչում, ինչպես նաև՝ ազգային, լեզվական ու այլ բաժանումներ։ Քայլող առասպել Հարութ Փամբուկչյանն իր երգով և սիրված արտիստ Ռազմիկ Մանսուրյանն իր արվեստով եղանակ են ստեղծել ազգային արվեստի բնագավառում, որն այժմ շարունակվում է Կալիֆորնիայում՝ իբրև ազգի համար կարևոր առաքելություն», իր ելույթում ասաց դեսպան Արմեն Բայբուրդյանը։ Նա շեշտեց նաև, որ Հարութ Փամբուկչյանն ու Ռազմիկ Մանսուրյանն արժանի են բարձր պարգևների, բայց ամենաբարձր պարգևը ժողովրդի սերն է նրանց արվեստի նկատմամբ։
ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը Հարութ Փամբուկչյանին և Ռազմիկ Մանսուրյանին հանձնեց «Համո Սահյան» մրցանակ, որը նրանց շնորհվել է «Համո Սահյան» պոեզիայի կենտրոնի կողմից հայ արվեստին մատուցած ծառայությունների համար։ Մրցանակները, ըստ պոեզիայի կենտրոնի տնօրեն Նաիրի Սահյանի, պետք է արվեստի գործիչներին հանձնվեին Հայաստանում։ Համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով հանձնման միջոցառումը կազմակերպվեց Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում, ինչը, դեսպան Արմեն Բայբուրդյանի խոսքով, լավ առիթ հանդիսացավ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված միջոցառմամբ պատվելու հայ մշակույթի երկու երախտավորներին։ Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Հարութ Փամբուկչյանին և Ռազմիկ Մանսուրյանին հանձնելով մեդալները՝ կարևորեց հայրենիքի և սփյուռքի միջև սերտ կապերը նաև այսպիսի նախաձեռնություններով սերտացնելու հանգամանքը։
Հարութ Փամբուկչյանը և Ռազմիկ Մանսուրյանը հանդես եկան երախտիքի խոսքով և երաժշտական կատարումներով։
Միջոցառմանը մասնակցում էին Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստագետներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: