• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏ

31 օգոստոսի, 2020
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ –Օգոստոսի 31-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի տնօրենների խորհրդի և աշխատակազմի հետ։ Դեսպան Բայբուրդյանը ներկայացրեց Տավուշում հուլիսին տեղի ունեցած ադրբեջանական հարձակման և ռազմական գործողությունների մանրամասները։ Խոսվեց նաև ադրբեջանական կողմի հրահրիչ գործողությունների ալիքի մասին, որը հասավ նաև Կալիֆորնիա։ Զրուցակիցներն անդրադարձան նաև հայկական զինված ուժերում իրականացված վերջին բարեփոխումների թեմային ու թե ինչ նշամակություն ունեցավ դա վերջին ռազմական գործողությունների ընթացքում։
Հեռավար հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև COVID 19 համավարակի թեմային։ Գլխավոր հյուպատոսը ներկայացրեց այդ առումով Հայաստանի ներկա վիճակը և ՀՀ կառավարության քաղաքականությունը վիճակի բարելավման ուղղությամբ։
Դեսպան Բայբուրդյանը բարձր գնահատեց Հայ դատի հանձնախմբի գործունեությունը։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել սերտ համագործակցության և համատեղ աշխատանքի նոր ուղղությունների մասին։
Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն իրենց հերթին վերահաստատեցին իրենց անվերապահ աջակցությունը Հայաստանին և Արցախին, հայկական օրակարգին ընդհանրապես և ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ սերտ գործակցելու պատրաստակամությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: