• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԳԼԵՆԴԵՅԼԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՆԴԱՄ ԴԱՆ ԲՐՈԹՄԱՆԻ ՀԵՏ

27 օգոստոսի, 2020
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԳԼԵՆԴԵՅԼԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՆԴԱՄ ԴԱՆ ԲՐՈԹՄԱՆԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Գլենդեյլի քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Դան Բրոթմանի հետ։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Բայբուրդյանը վերջինին շնորհավորեց ընտվելու առիթով և մաղթեց արգասաբեր գործունեություն։

Դան Բրոթմանը ներկայացրեց քաղաքային խորհրդի գերակա ուղղությունները և իր մոտեցումները տարբեր բնագավառներում։ Քննարկման նյութ դարձան նաև մաքուր էներգիայի և բնապահպանական ոլորտներին վերաբերող հարցերը։

Դեսպան Բայբուրդյանը ներկայացրեց գլխավոր հյուպատոսության ծրագրերը, այդ թվում՝ հայաշատ Գլենդեյլում սույն թվականի մայիսի երկուսին համավարակի պատճառով չեղարկված հայկական փառատոնը և հաջորդ տարի այն անցկացնելու որոշումը։ Փառատոնը կանցկացվի 2021թ․-ին Լոս Աջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Գլենդեյլ քաղաքի համատեղ կազմակերպմամբ։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների մասին, որոնք գործունեություն են ծավալում Գլենդեյլում։ Արմեն Բայբուրդյանը շեշտեց նաև ամերիկացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան խթանելու կարևորությունը։

Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանն ընդգծեց, որ կարևոր է գործնական քայլեր ձեռնարկել Գլենդեյլ- Գյումրի և Գլենդեյլ-Կապան քույր-քաղաքների ծրագրերը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: