• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

17 օգոստոսի, 2020
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ – Օգոստոսի 14-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Արևմտյան Ամերիկայի շրջանային կառույցի ներկայացուցիչների հետ։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ համայնքին, ինչպես նաև՝ աշխարհասփյուռ հայությանը հուզող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ եղավ կալիֆորնիահայության խնդիրներին և հայրենիքի հետ բազմաոլորտ կապերի առավել սերտացման թեմաներին։
Հայկական բարեգործական ընդհանուր միության Արևմտյան Ամերիկայի շրջանային կառույցի անդամները ներկայացրին կազմակերպության ընթացքիկ ծրագրերը և առաջիկա անելիքները Հայաստանում և սփյուռքում։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՀԲԸՄ Արևմտյան Ամերիկայի կառույցի միջև համագործակցության ուղղությունները, կազմակերպվելիք միջոցառումները, այդ թվում՝ գործարար դաշտում նախանշված համատեղ ծրագրերը։
Լուսանկարում՝ աջից ձախ․ Հրագ Օհանեսյան (ՀԲԸՄ Լոս Անջելեսի Սան Ֆերնանդոյի հովտի մասնաճյուղի տնօրեն), Գրիգոր Դեմիրճյան (ՀԲԸՄ Փասադինայի և Գլենդեյլի մասնաճյուղի տնօրեն), դեսպան Արմեն Բայբուրդյան (Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս), Հրանտ Վարձպետյան (ՀԲԸՄ մասնաճյուղային հարաբերությունների գծով մենեջեր)։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: