• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԶԱՎԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ

04 օգոստոսի, 2020
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԶԱՎԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ – Օգոստոսի 3-ին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ համայնքին, ինչպես նաև՝ աշխարհասփյուռ հայերին հուզող խնդիրներ։ Քննարկման հատուկ նյութ դարձավ Լիբանանի հայ համայնքի ներկա վիճակն ու համայնքի առջև ծառացած լրջագույն խնդիրները։ Ի թիվս այլ հարցերի, զրուցակիցներն անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերին, ինչպես նաև ԱՄՆ-ում և հայաշատ այլ երկրներում ադրբեջանական սադրանքների թեմային։ Զավեն Խանջյանը ներկայացրեց նաև Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։ Դեսպան Բայբուրդյանը և Զ․ Խանջյանը փաստեցին սփյուռքի հայկական գաղթօջախներում հայ համայնքների անվտանգ կենսագործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: