• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՅԴ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

31 հուլիսի, 2020
ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՅԴ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ – Հուլիսի 30-ին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հյուպատոսությունում կայացած հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումների և աշխարհի տարբեր երկրներում այդ դեպքերին հաջորդած ադրբեջանական սադրանքների և վայրագությունների թեմային։ Զրուցակիցները դատապարտել են ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր երկրներում հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից իրականացված բռնություններն ու վանդալիզմը։ Դեսպան Բայբուրդյանը և ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ կարևորել են ամերիկահայ համայնքի անվտանգության առավելագույն ապահովումը։
Վերջին զարգացումների և COVID-19 համավարակի համատեքստում՝ կողմերը պայմանավորվել են աշխատանքային հանդիպումները կրկին հաճախակի դարձնելու, համայնքային օրակարգը քննարկելու և հարցերի համատեղ լուծման ուղիներ նախանշելու մասին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: