• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Երախտագիտոււթյան մեդալ՝ հայտնի ալտահարին

11 հունիսի, 2020

ԳԼԵՆԴԵՅԼ - Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալից ավանդի համար ՀՀ Նախագահ Ն.Գ. Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ վաստակավոր արտիստ Յաշա Պապյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը ալտահար Յաշա Պապյանին հանձնեց պետական բարձր պարգևը՝ մաղթելով երկար տարիների կյանք և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

Ալտահար Յաշա Պապյանը ծնվել է Երևանում, 1939 թվականին: Մասնագիտական կրթություն է ստացել Երևանում, ապա՝ Մոսկվայում։ Աշխատել է նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ 1976-1991թթ․ հանդիսացել է Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահար։ Յաշա Պապյանը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի լարային ամբիոնի պրոֆեսոր է։ 1994 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ 2002թ․ ստեղծել է «Արամուս» լարային քառյակը, որը թողարկել է բազմաթիվ ձայնագրություններ։ 2003թ․, Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի առիթով, «Արամուս» քառյակը Յաշա Պապյանի նախաձեռնությամբ թողարկել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Պապյանի փոխադրումներով։ Երաժիշտը տասնյակ համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Մեքսիկայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: