• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ-ում մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման մասին

10 ապրիլի, 2020
ԱՄՆ-ում մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հարգելի քաղաքացիներ,
Եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու թույլատրված ժամկետը և COVID-19-ի հարուցած սահմանափակումների պատճառով դուք չեք կարող լքել երկիրը սահմանված ժամկետում, ապա կարող եք դիմել ԱՄՆ-ում ձեր կեցության ժամկետը երկարաձգելու համար` հետևելով հետևյալ քայլերին.
1.Ստուգեք ձեր`ԱՄՆ-ում գտնվելու թույլատրված ժամկետը I-94 ձևի վրա, որը հասանելի է նաև առցանց հետևյալ հղումով. https://i94.cbp.dhs.gov/I94/#/recent-search
2.Այցելեք ԱՄՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայության կայքէջը և լրացրեք կեցության կամ մուտք արտոնագրի երկարաձգման` I-539 ձևի դիմումը: Այն հասանելի է հետևյալ հղմամբ. https://www.uscis.gov/i539online : Կցեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կից նամակ` ներկայացնելով թե ինչ իրավիճակով է պայմանավորված ձեր երկարաձգման խնդրանքը:  Անպայմանորեն, դիմումը լրացրեք մինչև ձեր օրինական կեցության ավարտը:
 
3.Երկարաձգման վերաբերյալ դիմում մուտք անելուց հետո համակարգը ձեզ կտա 13 նիշանոց համար, որով կարող եք առցանց ստուգել դիմումի կարգավիճակը անցնելով հետևյալ հղմամբ. https://egov.uscis.gov/casestatus/landing.do
Հաշվի առնելով համապատասխան գրասենյակների փակ լինելու հանգամանքը, դուք այս փուլում դեռևս չեք կարողանա հանձնել դիմումի համար պահանջվող կենսաչափական տվյալները և դրանք հանձնելու հնարավորության վերաբերյալ կստանաք լրացուցիչ ծանուցում USCIS-ից: Այնուամենայնիվ, ձեր երկարաձգման դիմումը մուտքագրելու պահից, այնքան ժամանակ քանի դեռ ձեր դիմումը ընթացքի մեջ է և չեք ստացել դրական պատասխանը (ինչը կարող է տևել մինչև 240 օր)` ԱՄՆ-ում ձեր կեցությունը կհամարվի օրինական:
Հավելյալ հարցերի և տեղեկության համար կարող եք այցելել ԱՄՆ միգրացիոն գործակալության կայք հետևյալ հղումով` USCIS.gov կամ զանգահարել գործակալության` ‭1 (800) 375-5283‬ հեռախոսահամարով:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: