• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

23 մարտի, 2020
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

1. Համաձայն ՀՀ Պարետի 22.03.2020թ. թիվ 10 որոշման լրացում է կատարվել համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում՝ ներռաելով Ամերիկայի Միացյալ Նահանգները: Արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառություն են կազմում այդ կանոնից դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները։

2. Համաձայն Լոս Անջելեսում <<Aeroflot>> ավիաընկերության ներկայացուցչության մինչև ս.թ. մարտի 28 ներառյալ շարունակվելու են Լոս Անջելես-Մոսկվա-Երևան ավիաչվերթները: Հավաստի տեղեկությունների համար դիմել միայն ներքոնշյալ էլփոստին և հեռախոսահամարին:
aeroflotlax@aeroflot.ru,
<<Aeroflot>> ընկերության թեժ գիծ՝ 424 351 8510

3. Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում են գտնվում բազմաթիվ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ, որոնց ԱՄՆ մուտքի արտոնագրերի ժամկետը սպառվելու է մոտ ժամանակներս և ովքեր ավիաչվերթների չեղարկման պատճառով հնարավորություն չունեն հայրենիք վերադառնալու, ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը որոշում է կայացրել 30 օրով երկարաձգել նման կատեգորայի անձանց մուտքի արտոնագրերը: Այս որոշումը կգործի մինչև ապրիլի 11-ը:
Եթե ցանկանում եք երկարաձգել ԱՄՆ-ում Ձեր կեցությունը, ապա պետք է նախքան Ձեր մուտքի արտոնագրի ժամկետի ավարտը խնդրագիր ուղարկեք ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը՝ լրացնելով հետևյալ ձևաթուղթը՝ Form I-539, Application to Extend/Change Nonimmigrant Status. Ձեր ԱՄՆ-ում գտնվելու ժամկետի վավերականության ժամկետը ստուգելու համար, խնդրում ենք ճշտել Ձեր Form I-94, Arrival-Departure Record փաստաթղթից:
Մուտքի արտոնագրի երկարաձգման խնդրագիր կարող եք ներկայացնել հետևյալ հղումով՝ https://www.uscis.gov/i-539:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: