• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ մուտքի արտոնագիրը երկարաձգելու վերաբերյալ

20 մարտի, 2020
ԱՄՆ մուտքի արտոնագիրը երկարաձգելու վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում են գտնվում բազմաթիվ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ, որոնց ԱՄՆ մուտքի արտոնագրերի ժամկետը սպառվելու է մոտ ժամանակներս և ովքեր ավիաչվերթների չեղարկման պատճառով հնարավորություն չունեն հայրենիք վերադառնալու, ԱՄՆ քաղաքացիության և միգրացիայի ծառայությանը որոշում է կայացրել 30 օրով երկարաձգել նման կատեգորայի անձանց մուտքի արտոնագրերը: Այս որոշումը կգործի մինչև ապրիլի 11-ը:
Եթե ցանկանում եք երկարաձգել ԱՄՆ-ում Ձեր կեցությունը, ապա պետք է նախքան Ձեր մուտքի արտոնագրի ժամկետի ավարտը խնդրագիր ուղարկեք ԱՄՆ քաղաքացիության և միգրացիայի ծառայությանը՝ լրացնելով հետևյալ ձևաթուղթը՝ Form I-539, Application to Extend/Change Nonimmigrant Status. Ձեր ԱՄՆ-ում գտնվելու ժամկետի վավերականության ժամկետը ստուգելու համար, խնդրում ենք ճշտել Ձեր Form I-94, Arrival-Departure Record փաստաթղթից: ԱՄՆ քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը խորհուրդ է տալիս դիմել 45 օր առաջ նախքան Ձեր ԱՄՆ-ում գտնվելու ժամկետի ավարտը:
Դուք կարող եք դիմել երկարաձգելու Ձեր մուտքի արտոնագրի ժամկետը, եթե՝
1. ԱՄՆ մուտք եք գործել օրինականորեն ոչ ներգաղթյալի կարգավիճակի մուտքի արտոնագրով
2. Ձեր ոչ ներգաղթյալի կարգավիճակի մուտքի արտոնագիրը շարունակում է գործել
3. Դուք որևէ հանցագործություն չեք կատարել, որը կարող է չեղարկել մուտքի արտոնագրի ստացումը
4. Դուք չեք խախտել երկիր մուտք գործելու պայմանները
5. Ձեր անձնագիրը վավերական է և կշարունակի մնալ վավերական ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում
Մուտքի արտոնագրի երկարաձգման խնդրագիր կարող եք ներկայացնել հետևյալ հղումով՝ https://www.uscis.gov/i-539:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: