• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Տոնական ընդունելություն կանանց միջազգային տոնի առթիվ

12 մարտի, 2020

ԳԼԵՆԴԵՅԼ – Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Հայ կանանց միջազգային ընկերակցության Լոս Անջելեսի մասնաճյուղը համատեղ նախաձեռնել էին տոնական ընդունելություն՝ նվիրված կանանց միջազգային տոնին։ Հրավիրված էին ամերիկահայ տիկնայք՝ հասարակական, քաղաքական, բարեգործական, գրական, մշակութային, լրատվական ոլորտների ներկայացուցիչներ, որոնք աչքի են ընկնում ակտիվ գործունեությամբ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս դեսպան Արմեն Բայբուրդյանը: Նա իր ելույթում պատմական հակիրճ էքսկուրս ներկայացրեց հայ հասարակական մտքի ձևավորման տարբեր ժամանակահատվածներում հայ կնոջ դերի ընկալման և դրա իրավական ձևակերպման մասին՝ սկսած Գոշի Դատաստանագրքից մինչև «Որոգայթ փառաց» ու հետագայում նաև՝ Պոլսո Սահմանադրությունը։ Դեսպան Բայբուրդյանը շեշտեց, որ հայ կնոջ և տղամարդու իրավահավասարությունը շեշտված է եղել հայ իրավական մտքի զարգացման տարբեր փուլերում։ Հայ կնոջ իրավահավասարության ընկալման խոր արմատների մեկ այլ դրսևորում էլ, ըստ դեսպան Բայբուրդյանի, հայկական լեզվամտածողությունն է, որը լեզվաբանության մեջ կին և տղամարդ հասկացությունները չի տարանջատել տարբեր սեռեր սահմանելով։ ՀՀ գլխավոր հյուպատոսը նաև կարևորեց հայ կնոջ անուրանալի դերը մեր ազգի պատմության ցանկացած ժամանակահատվածում։ Արմեն Բայբուրդյանը նշեց, որ հայ կինն իր խոհեմությամբ ու իմաստնությամբ մեկ անգամ չէ, որ զորավիգ է եղել հայ տղամարդուն դժվարին պահերին։ Վիճակագրությունն է վկայում, որ ցանկացած հասարակություն և երկիր շարունակական զարգացում են ունենում, ներառյալ տնտեսական, երբ կնոջ և տղամարդու միջև հավասարություն է լինում։
Ելույթներով հանդես եկան և ներկաներին ջերմ շնորհավորանքներ ու մաղթանքներ հղեցին նաև ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նելլի Սարոյանը, Հայ կանանց միջազգային ընկերակցության Լոս Անջելեսի մասնաճյուղի ատենապետ Նիկոլ Նշանյանը, ներկայացուցիչներ Հերմինե Ջանոյանը և Մարիսա Նաջարյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: