• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

"Վիրավոր հայ հերոսներ" հիմնադրամի գործունեությունը ներկայացվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունում

12 դեկտեմբերի, 2019

ԳԼԵՆԴԵՅԼ - Ս․թ․ դեկտեմբերի 12-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ «Վիրավոր հայ հերոսներ» հիմնադրամի գործունեության ներկայացումը հայ համայնքային կառույցներին։ Հանդիպման սկզբում բացման ելույթով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը, որն իր խոսքում կարևորեց այդ հիմնադրամի գործունեությունը՝ ի նպաստ հայ զինվորի։ Ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը։ Գնդապետ Մկրտչյանը դրվատանքի խոսքեր ուղղեց կազմակերպությանը և նրա համահիմնադիրներ Ռազմիկ Արզումանյանին և Քրիստ Պետրոսյանին, որոնք իրենց անձնուրաց և հայրենասիրական գործունեությամբ էապես նպաստում են բանակի հումանիտար գործունեությանը։ Այնուհետև հիմնադամի համահիմնադիր Ռազմիկ Արզումանյանը ներկայացրեց իրենց գործունեությունը։ Հիմանդրամը ստեղծվել է 2016թ․ ապրիլին և գործունեության ընթաքում շուրջ մեկ մլն դոլարի մարդասիական ծրագիր է իրականացրել։ Գործունեության հիմնական երեք ուղղություններն են՝ զինվորների համար առաջին օգնության պարագաների տրամադրում, վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական աջակցության ցուցաբերում, Արցախի պաշտպանական բանակի սահմանապահ դիրքերի կահավորում։ Միջոցառումն ավարտվեց ընդունելությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: