• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ԿՈԼՈՐԱԴՈ

07 նոյեմբերի, 2019

ԴԵՆՎԵՐ - Նոյեմբերի 2-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը Դենվերում մասնակցեց «Կոլորադոյի հայեր» կազմակերպության հիմադրման 40-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այն տեղի ունեցավ Դենվեր քաղաքի Downtown Aquarium սրահում։ Միջոցառման պատվավոր հյուրը և գլխավոր բանախոսը դեսպան Արմեն Բայբուրդյանն էր, որն առաջին անգամ էր այցելում Կոլորադո նահանգ։ Իր ելույթում նա ջերմորեն շնորհավորեց «Կոլորադոյի հայեր» կազմակերպությանը՝ հիմնադրման 40-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Կազմակերպության 40-ամյա գործունեությունը բարձր գնահատելով՝ դոկտ․ Բայբուրդյանն ընդգծեց, որ հատկապես վերջին տարիների ընթացքում համայնքային այդ կազմակերպությունն աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ, ինչի վկայությունն են տասնյակ մշակութային, կրթական, հասարակական, բարեգործական ու քաղաքական նախաձեռնությունները, այդ թվում՝ շաբաթօրյա դպրոցի բացումը։ Նշանակալից է հատկապես 2015թվականին նահանգային խորհրդարանի շենքի առջև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարի տեղադրումը։ Դեսպան Բայբուրդյանը շեշտեց, որ առջևում սպասվում են նորանոր ծրագրեր, որոնք կլինեն ՀՀ գլխավոր հյուպատոսության ուշադրության կենտրոնում և կկամրջեն Կոլորադոյի հայ համայնքը հայրենիքի հետ, ինչպես նաև կծառայեն հայ-ամերիկյան հարաբերություններիք ամրապնդմանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Կոլորադոյի նահանգային սենատի անդամ Դոմինիկ Մորենոն և Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեա Իսգարը, որոնք հուլիսին այցելել էին Հայաստան՝ ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի կազմակերպմամբ։
Կոլորադոյում հայերը հաստատվել են դեռևս 1890-ականներին։ 1979 թվականին հիմնադրվել է «Կոլորադոյի հայեր» կազմակերպությունը՝ դառնալով նահանգում ապրող հայերին միավորող առանցք։ Այսօր Կոլորադո նահանգում հաշվվում է 5-6 հազար հայ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: