• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԿԱԼԻՖՈՐՆԻԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻՆ ԵՎ ԱՅՑԸ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ

26 սեպտեմբերի, 2019

ՀՀ վարչապետի՝ Կալիֆորնիա կատարած այցը պատմական էր ոչ միայն խոշորագույն հայկական համայնքի հետ հանդիպմամբ, այլև իր տնտեսական բաղադրիչով։ Աշխարհի հինգերորդ տնտեսությունն ունեցող նահանգի հետ գործարար և գործընկերային հարաբերությունները միանգամայն այլ մակարդակի վրա բարձրացվեցին այս այցով, որի ընթացքում ՀՀ և Կալիֆորնիայի միջև ստորագրվեց աննախադեպ համընդգրկուն շրջանակային համաձայնագիր։ Այն նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների, ինպես նաև՝ առողջապահական և գյուղատնտեսական ոլորտներում համագործակցության համար: Կարևորագույն այս փաստաթուղթը ստորագրվեց Նյու-Յորքում, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի կողմից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
Հայաստան-Կալիֆորնիա գործակցության ուղղությունները քննարկվեցին նաև գործարար սիմպոզիումի շրջանակում, որը կազմակերպել էր Լոս Անջելեզում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ Լոս Անջելեսի առևտրա-արդյունաբերական պալատի, Լոս Անջելեսի տնտեսական զարգացման կորպորացիայի, Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի, Լոս Անջելեսի մարզի բիզնես ֆեդերացիայի, Central City ընկերակցության հետ համատեղ։ Այս սիմպոզիումը նորարարական էր կազմակերպական իմաստով․ Լոս Անջելեսի գործարար ամենաազդեցիկ կազմակերպությունները միացրել էին իրենց ջանքերը՝ խրախուսելու, աջակցելու առևտրատնտեսական կապերը, հարաբերություններն ու ներդրումները Հայաստանում: Գործարար-սիմպոզիումին մասնակցում էին հայ և ամերիկացի՝ մոտ 250 գործարարներ, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ զբոսաշրջությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ և գյուղատնտեսություն։ Բացման խոսքով հանդես եկավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը։ «Գործարար սիմպոզիումը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Կալիֆորնիայի միջև առևտրատնտեսական կապերի խորացման համար։ Մեզ համար պատիվ է վարչապետի այցի շրջանակում վեր հանել այդ հնարավորությունները, որոնք ստեղծվել են Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո։ Պատահական չէ, որ այս գործարար-համաժողովը մենք կազմակերպել ենք Լոս Անջելեսի առևտրա-արդյունաբերական պալատի, Լոս Անջելեսի տնտեսական զարգացման կորպորացիայի, Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի և Լոս Անջելեսի մարզի բիզնես ֆեդերացիայի հետ համատեղ։ Ուրախ եմ այս հեղինակավոր կառույցների հետ գործակցության համար, ինչի արդյունքում այսօր կստորագրվեն գործնական փաստաթղթեր», ասաց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը։
«Մենք շարունակում ենք մեր ջանքերը Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացման ուղղությամբ բազմաթիվ գործիքների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որը ռազմավարական հիմքեր և սկզբունքներ է առաջադրում առևտրի և ներդրումների հետ կապված երկխոսության համար: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել բոլորի համար հավասար հնարավորությունների երկիր՝ խթանելով գործարարությունն ու նորաստեղծ ձեռնարկությունները, որպեսզի մեր երկիրը դառնա ներդրումների համար գրավիչ հանգրվան:Այսօր իմ կոչն ու ուղերձն է՝ միավորել մեր ջանքերը հանուն նոր Հայաստանի կառուցման, համախմբել մեր ուժերը` Հայաստանն առավել մրցունակ և գրավիչ դարձնելու նպատակով: Եկեք Հայաստանը դարձնենք մեր երազանքի երկիրը», գործարար սիմպոզիումի մասնակիցներին ուղղված իր խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործարար սիմպոզիումի ընթացքում Լոս Անջելեսի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարիա Սալինասը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր համագործակցության վերաբերյալ։ Եվ մեկ փոխըմբռման հուշագիր ստորագրեցին Լոս Անջելեսի Համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավար Ստիվեն Չանգը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Գործարար սիմպոզիումից հետո ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Սիլիկոնային հովիտ` բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Սան Հոզեում Նիկոլ Փաշինյանի և Սիլիկոնային հովտում վենչուրային կապիտալի ու Դրեյփըր համալսարանի հիմնադիրներ Թիմ և Բիլ Դրեյփըների հանդիպմանը քննարկվեցին տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ծավալման ու զարգացման հեռանկարները։ Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրեյփըր համալսարանի միջև։ Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ համատեղ կրթական ծրագրեր իրականացնել տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու ուղղությամբ։ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաև աշխարհահռչակ Nvidia և Synopsys ընկերություններ, որոնց ղեկավարների հետ քննարկվեցին բարձր տեխնոլոգիական ոլորտում սերտ համագործակցության հեռանկարները։
Սան Հոզեում ՀՀ վարչապետը հանդիպեց նաև Սիլիկոնային հովտում բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայազգի ներկայացուցիչների հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: