• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԸ ԿԱԼԻՖՈՐՆԻԱ

25 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Կալիֆորնիա։ Սա ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին այցն էր ԱՄՆ արևմտյան ափ։ Այն ունեցավ պատմական նշանակություն՝ մի քանի առումով։ Նշանակալից իրադարձություն էր ՀՀ վարչապետի և ամերիկահայ համայնքի Հանրային հանդիպումը Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև։ Այցն աննախադեպ էր նաև Հայաստանի և Կալիֆորնիայի միջև համապարփակ շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որն իրավական դաշտ է ապահովում համընդգրկուն հարաբերություններ ծավալելու համար։ Ուշագրավ էր նաև ՀՀ վարչապետի հանդիպումների առավելագույն բարձր մակարդակը․ առանձնազրույցներ և ընդլայնված ձևաչափով հանդիպումներ Կալիֆորնիայի նահանգապետի, փոխնահանգապետի, նահանգային սենատորների և ներկայացուցիչների պալատի անդամների, Լոս Անջելեսի քաղաքապետի, քաղաքային խորհրդի անդամների, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի անդամի հետ։
Ուշագրավ էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ արևմտյան ափի համայնքային կառույցների ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա էին համայնքի հոգևոր առաջնորդները, ավանդական քաղաքական կուսակցությունների, հասարակական, մշակութային, բարեգործական, կրթական և համայնքային խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՀՀ վարչապետն առանձին հանդիպումներ ունեցավ նաև երեք ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ղեկավար կազմերի հետ։
ՀՀ վարչապետի՝ Կալիֆորնիա կատարած այցի գլխավոր միջոցառումը Հանրային հանդիպումն էր Լոս Անջելեսի քաղաքապետարանին հարող Գրանդ փարքում։ Նիկոլ
Փաշինյանին ողջունելու և լսելու համար այստեղ էին հավաքվել մոտ 2 տասնյակ հազար կալիֆորնիահայեր։ Հանդիպմանը մեծ ոգևորություն էր տիրում։ Հանրային միջոցառման կազմակերպական աշխատանքներում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը կարևորագույն աջակցություն էին ցուցաբերել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը, Լոս Անջելեսի մարզի կառավարիչներ Քեթրին Բարգերը և Հիլդա Սոլիսը։ ՀՀ վարչապետի այցի կազմակերպմանը մեծապես աջակցել է ՀՀ գլխավոր հյուպատոսի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը՝ կազմված կալիֆորնիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներից։ Հանրային հանդիպմանը մասնակցում էին Կալիֆորնիայի նահանգային, մարզային և քաղաքային ամենաբարձր մակարդակի ընտրովի և նշանակովի պաշտոնյաներ։
Մինչև Հանրային հանդիպումը Լոս Անջելեսի քաղաքապետարանի սրահում պաշտոնական ընդունելություն էր կազմակերպվել քաղաքապետ Էրիկ Գարսեթիի և քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի կողմից՝ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ Աննա Հակոբյանի։
«Մենք պատիվ ունենք այսօր մասնակցել պատմական իրադարձության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին, և շատ ուրախ ու երախտապարտ ենք այդ առիթով Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարկի տակ հավաքվելու համար։ Հաստատապես կարող եմ ասել, որ վարչապետի այցը միանգամայն այլ՝ շատ ավելի բարձր մակարդակի վրա է դնում Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի միջև հարաբերությունը։ Եվ մենք այսօր կարող ենք խոսել ոչ միայն համագործակցության, այլև գործընկերության մասին։ Ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել քաղաքապետ Էրիկ Գարսեթիին, քաղխորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Քեթրին Բարգերին և համայնքի ու նրա շրջանակներից դուրս՝ յուրաքանչյուրին, որոնք այս այցն ու այս իրադարձություններն իրականություն են դարձրել», իր ելույթում նշեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը։
«ԱՄՆ-ը ՀՀ անկախության և օրից եղել է Հայաստանի անկախության ու ժողովրդավարության առանցքային աջակիցը։ Մենք երախտագիտություն ենք հայտնում այդ աջակցության համար, որը միայն մարդասիրական կամ ֆինանսական չէ․ մենք դավանում ենք ժողովդավարության ու մարդու իրավունքների միևնույն արժեհամակարգին։ Թավշյա հեղափոխությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, գործակցության նոր պատուհան բացեց Հայատսանի և ԱՄՆ-ի միջև», իր ելույթում նշեց ԱՄՆ -ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի առաջին օրվա ավարտին կազմակերպվեց տոնական միջոցառում՝ յոթ հարյուր կալիֆորնիահայերի մասնակցությամբ։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեց ամերիկացի պրոդյուսեր հատված Դեյվիդ Մըքքենզիի «Թավշյա հեղափոխություն․ առաջին հայացք» ֆիլմից, որը հեռարձակվել էր ամերիկյան Newsmax TV network հեռուստաալիքով։ Տոնական միջոցառման մասնակիցներին դիմելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց իր բնորոշմամբ՝ փառահեղ օրվա համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: