• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Աշխատանքային այց Կալիֆորնիա

25 հուլիսի, 2019

Լոս Անջելես կատարած իր այցի երկրորդ օրը դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ: ԱՄՆ արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը դեսպանին ներկայացրեց իրենց կազմակերպության սերտ համագործակցությունը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, կրթական ծրագրերի միջոցով Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված իրենց նախաձեռնությունները և Արցախի Հանրապետության ճանաչմանն ուղղված արշավը: Զրուցակիցները քննարկեցին ամերիկահայ համայնքի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի ու ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Նույն օրը դեսպան Ներսեսյանը հանդիպեց Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Զրուցակիցները քննարկեցին հայ եկեղեցու դերը հայ համայնքի կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում` ազգային ինքնության պահպանման ու որակյալ կրթության ապահովման գործում: Դեսպանը խոսեց Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Կրոնական ազատության հարցերով երկրորդ նախարարական համաժողովի արդյունքների մասին, որին մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես նաև 2021թ. Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում կազմակերպվելիք հայ Աստվածաշունչերի ցուցահանդեսի մասին:

Նույն օրը դեսպան Ներսեսյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպեցին Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջյանին, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին և արևմտյան շրջանի խորհրդի անդամներին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստանի ու Ամերիկայի հայկական համագումարի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Դեսպան Ներսեսյանը և գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը հանդիպեցին նաև Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ: Կողմերը քննարկեցին նահանգային, շրջանային ու քաղաքային մակարդակներում ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, ներդրումների խթանումը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Դեսպան Ներսեսյանը հանդիպում ունեցավ նաև Սոցիալ-Դեմոկրատական հնչակյան կուսակցության Կենտրոնական և Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի ներկայացուցիչների հետ: Դեսպան Ներսեսյանը նրանց ներկայացրեց Թավշյա ոչ բռնի հեղափոխության ձեռքբերումները, կառավարության բարեփոխումների օրակարգը, հատկապես տնտեսական ու դատական ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները և արտաքին քաղաքականության գերակայությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: