• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Աշխատանքային այց ԱՄՆ արևմտյան ափ

24 հուլիսի, 2019

Դեսպան Վարուժան Ներսեսյանը գտնվում է Լոս Անջելեսում` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում իր անդրանիկ աշխատանքային այցի շրջանակներում: Հուլիսի 24-ին դեսպան Ներսեսյանը` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ, հանդիպել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի թեմի առաջնորդ, գերապայծառ Մայքլ Մուրադյանին և թեմական խորհրդի անդամներին: Զրուցակիցները քննարկել են Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի գործունեության շրջանակները, Հայաստանի ու Սփյուռքի միջև համագործակցության խորացման հետագա հեռանկարները, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկան:

Նույն օրը դեսպան Ներսեսյանը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Դեսպանը նրանց ներկայացրեց մայիսին Երևանում տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության անդրանիկ նիստի ու վերջերս ԱՄՆ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների այցերի արդյունքները, տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Դեսպան Ներսեսյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է նաև Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության անդամների հետ: Դեսպան Ներսեսյանն ու դեսպան Բայբուրդյանը խոսել են Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների, կառավարության բարեփոխումների ծրագրի, տարբեր ոլորտներում Սփյուռքի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարների, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկայի և մեր երկրների միջև միջխորհրդարանական կապերի մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: