• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը մասնակցել է Կալիֆորնիայի առևտրի միջազգային ֆորումին

24 մայիսի, 2019

Լոս Անջելեսում մայիսի 22-23-ին ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում մասնակցեց Կալիֆորնիայի առևտրի պալատի կազմակերպած միջազգային ֆորումին:

Միջոցառմանը մասնակցում էին նահանգային առաջնորդները, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրային և մասնավոր խոշորագույն ընկերությունների ղեկավարներ և բազմաթիվ երկրների գլխավոր հյուպատոսներ: Դեսպան Բայբուրդյանը մասնակցեց նաև 94-րդ անգամ անցկացվող Կալիֆորնիայի առևտրի պալատի ավանդական նախաճաշին, որը Կալիֆորնիայի քաղաքական ու տնտեսական առաջնորդների համար կարևորագույն հարթակ է հանդիսանում նահանգի տնտեսությանը, կառավարման համակարգին և գործարար դաշտին առնչվող խնդիրները քննարկելու համար:

Միջոցառումների ընթացքում գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը Կալիֆորնիայի նահանգապետ Գավին Նյուսոմի հետ զրույցում երախտագիտություն հայտնեց Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նպատակին նահանգային բյուջեից 5 մլն. դոլար հատկացնելու որոշման համար: Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և Կալիֆորնիայի գործակցությունը խորացնելու խնդիրներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: