• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանությանը նվիրված երաժշտական ներկայացում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում

10 մայիսի, 2019

Մայիսի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունների սրահում ցուցադրվեց <<Հրեշտակների ճամփորդություն>> երաժշտական ներկայացումը: Այն ստեղծվել էր Կալիֆորնիայի ամերիկյան ստեղծագործական խմբի կողմից՝ երաժշտության հեղինակ Քեթի Չեփլերի, ռեժիսոր Քեյ Քոլի և գրող Բրենթ Բիրմանի ջանքերով: <<Հրեշտակների ճամփորդության>> հիմքում ընկած է ամերիկահայ գրող, կինոգործիչ Քեյ Մուրադյանի “Մորս ձայնը” վեպը: Երաժշտական ներկայացումը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո: 
Հայոց ցեղասպանության օրերին մեկ ընտանիքի պատմությամբ հայ ժողովրդի ողբերգությունը ներկայացնող գրքում հեղինակը շեշտում է, որ հանուն ապագայի երբեք չպետք է մոռանալ անցյալի զանգվածային ողբերգությունները, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է: 
ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը բարձր գնահատեց <<Հրեշտակների ճամփորդություն>> ներկայացումը՝ այն չափազանց ազդեցիկ համարելով ու վեր հանելով մշակույթի կարևորության դերը Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան հասարակությանը իրազեկելու գործում: 
“14 ամյա աղջնակի պատմությունը ավելին է, քան պատմական դրվագ. այն փաստագրում է հայկական մի գյուղի կյանքն ու ճամփորդությունը՝ սևեռվելով մեկ ընտանիքի վրա, ներկայացնելով մեկ աղջկա երազանքը անպատմելի դաժանությունների դեմ հանդիման: Ապագա բռնակալներին դիմակայելու համար մենք երբեք չպետք է մոռանանք՝ ինչ է պատահել Ֆլորայի և հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության դաժան օրերին ”, ասում է գրքի հեղինակ Բրենթ Բիրմանը:
Երաժշտական այս ներկայացումը դեռ պետք է ամբողջականացվի ու ներկայացվի ամերիկացի հանդիսատեսի դատին: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի կրթական հանձնախումբը հազար երկու հարյուր ԱՄՆ դոլար նվիրաբերեց մյուզիքլը ամբողջականացնելու գործին: 
Միջոցառմանը ներկա էին մյուզիքլի հեղինակները, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը, Գլենդեյլի դպրոցների միացյալ մարմնի խորհրդի անդամներ Շանթ Սահակյանը, Նաիրի Նահապետյանը, Արմինա Ղարպետյանը, Գլենդեյլի դպրոցական համակարգի ժամանակավոր կառավարիչ Քելլի Քինգը, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը ամերիկյան մշակութային շրջանակների և կալիֆորնիահայ համայնքի ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: