• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Վարուժան Ոսկանյանի հետ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում

30 ապրիլի, 2019

Ապրիլի 26-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը գլխավոր հյուպատոսությունում հյուրընկալել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայերի միության ղեկավար, գրող Վարուժան Ոսկանյանին: 
Ջերմ մթնոլորտում նրանք զրուցել են Հայաստան-Սփյուռք կապերին, Կալիֆորնիայի հայ համայնքին, Սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև գործակցություն ծավալելու հեռանկարին առնչվող հարցերի մասին: 
Դեսպան Բայբուրդյանը ողջունել է պատգամավոր Ոսկանյանի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված “Պահանջներ, հատուցում, արդարադատություն” խորհագրով համայնքային միջոցառմանը: Արմեն Բայբուրդյանը կարևորել է նաև Վարուժան Ոսկանյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող “Շշուկների մատյան” վեպի տպագրությունը մոտ երկու տասնյակ լեզուներով: Արմեն Բայբուրդյանն ընդգծել է, որ գրքի լայն տարածումը կարևոր նպաստ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Կալիֆորնիայի հայ համայնքին առնչվող խնդիրներին՝ կարևորելով Հայաստանից դուրս ապրող հայերի համար հայապահպանության ծրագրերի մշակումը և հայրենիքի հետ հարաբերությունների խթանումը՝ բոլոր ուղղություններով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: