• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր

23 ապրիլի, 2019

Ապրիլի 23-ին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: Փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, ապրիլ ամիսը հռչակել էր Պատմության ամիս: «Իբրև Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդ, ապրիլի 24-ը հռչակում ենք Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ վառ պահելու 1.5 մլն զոհերի հիշատակն ու ընդգծելու նման դաժանությունների կրկնությունն ապագայում կանխելու կարևորությունը», գրված է հռչակագրում: Փաստաթուղթը ստորագրել են Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի բոլոր հինգ անդամները:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի նախագահին և անդամներին: «Լոս Անջելեսում կա մեծ հայկական համայնք, որոնց մեջ զգալի թիվ են կազմում Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները, որոնք ոչ միայն ապաստան են գտել Կալիֆորնիայում, այլև իրենց գործունեությամբ մեծ նպաստ բերել նահանգի զարգացմանը», ասաց ՀՀ գլխավոր հյուպատոսը:

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: