• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում

22 ապրիլի, 2019

Ապրիլի 22-ին Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում՝ Կալիֆորնիայի հայկական օրենսդրական խմբի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում ելույթ ունեցան Կալիֆորնիայի հայկական օրենսդրական խմբի անդամները, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ով ներկայացրեց Հայաստանի միջազգային ջանքերը ցեղասպանության կանխարգելման գործում:

Այնուհետև Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատում ներկայացվեց Հայոց ցեղասպանության ոգեկոչման բանաձևը՝ խորհրդարանի անդամ Լուզ Ռիվասի (Luz Rivas) կողմից: Օրենդրական նախաձեռնությանը աջակցեցին Կալիֆորնիայի խորհրդարանական բոլոր խմբերը:

Իր ելույթում դեսպան Բայբուրդյանն ասաց. «Կալիֆորնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ներկայիս բանաձևի ընդունումը խորհրդանշում է արդարությունը: Այն զորավոր ուղերձ է ամբողջ աշխարհին, որ ցեղասպանությունը և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները այևս երբեք չպետք է տեղ գտնեն ապագայում»:

Նույն օրը Կալիֆորնիայի սենատում միաձայն ընդունվեց սենատոր Անդրեաս Բորջեասի (Andreas Borgeas) կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ոգեկոչման բանաձևը: Նիստի ընթացքում հնչեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներ:

Խորհրդարանի երկու պալատների նիստերից հետո Կալիֆորնիայի հայկական օրենսդրական խմբի կազմակերպմամբ տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը (Gavin Newsom), Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահ Թոնի Աթկինսը (Toni Atkins), խորհրդարանականներ, պաշտոնական անձիք և հայ համայնքի ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: