• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Այցելություն MOUNTAIN VIEW դպրոց

25 մարտի, 2019

Մարտի 20-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն այցելեց Լոս Անջելեսի դպրոցների միացյալ շրջանի կազմի մեջ ընդգրկվող՝ Mountain View տարրական հանրային դպրոց: 390 աշակերտների 80 տոկոսը հայազգի է: Այդ փաստը հաշվի առնելով՝ հիմնական ուսումնական ծրագրում ներառվել է հայոց լեզվի և այլ առարկաների հայերեն դասավանդումը: Լոս Անջելեսի դպրոցների միացյալ շրջանում այդպիսի չորս ամերիկյան դպրոցներ կան՝ հայերեն ուսուցումով: Mountain View դպրոցի առաջին և երկրորդ դասարանների սաները ՀՀ գլխավոր հյուպատոսին դիմավորեցին հայերեն ողջույնի խոսքով ու երգերով: Դպրոցի տնօրեն տիկ. Սոսի Կրալյանը և ուսուցչակազմը դեսպան Բայբուրդյանին ներկայացրին դպրոցի երկլեզու ուսումնական ծրագիրը: ՀՀ գլխավոր հյուպատոսը շրջեց տարրական դպրոցի դասարաններում և հետևեց ընթացող դասերին: Նա խոստացավ աջակցություն ցույց տալ դպրոցին հայերեն դասագրքերով և անհրաժեշտ այլ հայերեն նյութերով ապահովելու հարցում: Շրջայցի ընթացքում դոկտ. Բայբուրդյանին ուղեկցում էին Լոս Անջելեսի դպրոցների միացյալ մարմնի պաշտոնյաներ և հայ համայնքի կրթության բնագավառի ղեկավարներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: