• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանի այցը Ֆրեզնո

21 մարտի, 2019

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ֆրեզնո: Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոյի ուղեկցությամբ գլխավոր հյուպատոսն այցելել և ծաղիկներ է խոնարհել համալսարանի բակում տեղակայված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Այնուհետև դոկտ. Բայբուրդյանը և դոկտ.Կաստրոն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի բուհերի և ՖրեզնոյումԿալիֆորնիայի համալսարանի միջև գործակցության ծրագրեր՝ կենտրոնանալով երեք ուղղությունների վրա՝ հայագիտության, ճարտարագիտության և գյուղատնտեսության:

Գլխավոր հյուպատոսը նաև մասնակցել է Ֆրեզնոյի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ավարտական միջոցառմանը, որին հրավիրված էր՝ իբրև գլխավոր բանախոս:

Աշխատանքային այցի ընթացքում դեսպան Բայբուրդյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրենդի հետ: Գլխավոր հյուպատոսը կարևորել է Ֆրեզնոյի հետ հարաբերությունների սերտացումը՝ շեշտելով, որ ԱՄՆ արևմտյան ափում ամերիկահայ համայնքի արմատները գտնվում են հենց Ֆրեզնոյում: Արմեն Բայբուրդյանը փաստել է նաև, որ Հայաստանը կարևորում է գյուղատնտեսական տեխնոլոգիաների զարգացումը, և այդ առումով, Ֆրեզնոյի հետ փորձի փոխանակման մեծ դաշտ կա: Այդ իմաստով գյուղատնտեսությունը գործակցության առաջնային ուղղություններից մեկը կարող է դառնալ, շեշտել է գլխավոր հյուպատոսը: Զրուցակիցները կարևորել են նաև Ֆրեզնո-Էջմիածին քույր-քաղաքների ծրագրի ակտիվացումը:

Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրեզնոյի մարզի տնտեսական զարգացման կորպորացիայի նախագահ Լի Էն Իգերի հետ: Նրանք քննարկել են տնտեսական գործակցության հեռանկարները: Լի Էն Իգերը սիրով ընդունել է Արմեն Բայբուրդյանի՝ Հայաստան այցելելու հրավերը՝ տնտեսական գործակցության ծրագրերին գործնական բնույթ հաղորդելու համար:

Ֆրեզնո կատարած այցի ընթացքում դեսպան Բայբուրդյանը մասնակցել է նաև համայնքային պաշտոնական ընդունելությանը, որը գլխավոր հյուպատոսի պատվին կազմակերպել էր Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը:

ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել և հարգանքի տուրք է մատուցել նաև Սողոմոն Թեհլերյանի հիշատակին նվիրված հուշարձանին, ինչպես նաև այցելել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: