• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Այց՝ Կալիֆորնիայի նահանգային սենատ

14 փետրվարի, 2019

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտո, որտեղ հանդիպել է նահանգային սենատի նախագահ Թոնի Աթկինսի և սենատի Ֆինանսական հատկացումների հանձնաժողովի նախագահ Էնթոնի Փորթանթինոյի հետ: Հանդիպման առանցքում եղել է Հայաստանի և Կալիֆորնիայի միջև գործակցությունը բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության ու մշակույթի ոլորտներում: Կողմերը քննարկել են Կալիֆորնիայի նահանգային սենատում գործող Կալիֆորնիա-Հայաստան-Արցախ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակումների հատուկ հանձնախմբի նախանշած ծրագրերը: Քննարկվել են Կալիֆորնիայի և Հայաստանի բազմաբնույթ գործնական կապերը խորացնելուն ուղղված քայլերը, այդ թվում՝ գործարար դաշտում: Սենատոր Փորթանթինոն նաև Կալիֆորնիա-Հայաստան-Արցախ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակումների հատուկ հանձնախմբի նախագահն է: 
ՀՀ գլխավոր հյուպատոսի՝ Կալիֆորնիայի սենատ այցի առիթով սենատոր Փորթանթինոն նույն օրը ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն Հայաստանում պետք է վերաբացվի Կալիֆորնիայի առևտրի գրասենյակը: Ընթացակարգն անցնելուց և օրենք դառնալուց հետո այն հիմք կդառնա Հայաստանում ստեղծել Կալիֆորնիայի առաջին վերաբացված առևտրային գրասենյակը ԱՄՆ-ից դուրս: Նահանգային սենատում կայացած հանդիպումների ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը սենատի նախագահի աջակցությունն է խնդրել օրինագծի ընդունման գործում: Նա նաև բարձր է գնահատել Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի դիրքորոշումը Հայաստանի և ամերիկահայ համայնքի համար կարևորագույն խնդիրներում, ինչպիսիք են Արցախի միջազգային ճանաչումն ու Հայոց ցեղասպանության դատապարտումը: 
Թոնի Աթկինսը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է, 2018թ.-ին ընտրվել է սենատի նախագահ՝ դառնալով Կալֆորնիայի սենատի առաջին կին ղեկավարը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: