• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Համազգային մշակութային միությունում

31 հունվարի, 2019
Հանդիպում Համազգային մշակութային միությունում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 23-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարազդատ Պահլավունու ուղեկցությամբ այցելել է Համազգային մշակութային միության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության գրասենյակ, որտեղ հանդիպել են վարչության ղեկավար կազմի հետ: ՀՀ գլխավոր հյուպատոսին ներկայացվել են կենտրոնական և շրջանային վարչության կազմը, Համազգայինի մասնաճյուղերի մշակութային գործունեությունը, հայ արվեստի տարբեր ճյուղերի խթանումը ամերիկահայ համայնքում: Ա.Բայբուրդյանն իր խոսքում բարձր է գնահատել ԱՄՆ արևմտյան ափում և հայրենիքում Համազգայինի կողմից իրականացվող մշակութային ծրագրերը, որոնք նպատակաուղղված են հայ ժողովրդի ինքնության պահպանմանը, Սփյուռքում մշակույթի զարգացմանը և երիտասարդության հայեցի դաստիարակությանը: “Մշակույթը մեզ համար հիմնասյուն է, որը ծառայում է Հայաստանի և Կալիֆորնիայի հայ համայնքի միջև կապերի սերտացմանը մշակութային միջոցառումների կազմակերպմամբ”, նշել է Արմեն Բայբուրդյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսը պատրաստակամություն է հայտնել աջակցել Համազգային մշակութային միության առաջիկա ծրագրերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: