• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում քաղաքական կուսակցությունների հետ

05 դեկտեմբերի, 2018

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ –ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն այցելել է Հայ Հեղափոխական Դաշնակցության ԱՄՆ արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի և կուսակցության ղեկավար կազմի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՀՅԴ ԱՄՆ արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի համագործակցության սերտացման հեռանկարը, հայ համայնքին առնչվող հարցեր, կարևորվել են ՀՀ գլխավոր հյուպատոսության և համայնքային կառույցների միջև հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն այցելել է Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության Գլենդեյլի գրասենյակ, որտեղ նրան հյուրընկալել են ՍԴՀԿ վարիչ մարմնի անդամները՝ ատենապետ Գրիգոր Խոդանյանը, Նոր Սերունդ մշակութային միության, Հայ մարմնամարզական միութան և Հայ-Ամերիկյան խորհրդի ներկայացուցիչները: Քննարկվել են ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՍԴՀԿ միջև գործակցությունը սերտացնելու հեռանկարը, հայկական համայնքի օրակարգի առաջնահերթ խնդիրները և Հայաստանի տնտեսական հզորացման գործում համայնքի դերը մեծացնելուն ուղղված հարցեր:

 ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն այցելել է Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՌԱԿ շրջանային վարչության ներկայացուցիչների հետ՝ ատենապետ Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ ՌԱԿ տեղական կառույցի գործակցությունն աշխուժացնելու հեռանկարը, խոսել համայնքային խնդիրների և հայրենիքի հետ հայ համայնքի կապը տարբեր ուղղություններով խթանելուն միտված ծրագրեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: