• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի այցը Լոս Անջելես

04 դեկտեմբերի, 2018

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- ՀՀ Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն աշխատանքային այցով գտնվում է  ԱՄՆ  արևմտյան ափում: Կարճատև այցի ընթացքում գլխավոր քարտուղարը հանիդպումներ է ունեցել Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների և  քաղաքական կառույցների ղեկավարների հետ: ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի մասնակցությամբ, Վահագն Մելիքյանը հանդիպումներ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերետերյանի, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Հյուսիսային Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության հովվապետ վերապատվելի Պերճ Ջամբազյանի հետ: Համայնքի հոգևոր առաջնորդների հետ ջերմ մթնոլորտում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են ամերիկահայ համայնքին առնչվող հարցեր: Վահագն Մելիքյանը նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից առանձնահատուկ կարևորվում են ԱՄՆ արևմտյան ափում տարվող աշխատանքները: Հանդիպումների մասնակիցներն ընդգծել են համայնքը համախմբելու կարևորությունը, ՀՀ գլխավոր հյուպատոսության դերն ու նշանակությունը համայնքի և Հայաստանի միջև կապերի աշխուժացման գործում: Կարևորվել է  ամերիկահայ  համայնքի հետ որոշակի ոլորտներում մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը և երիտասարդներին համախմբելու և հայաստանյան նախագծերում ներգրավելու անրհաժեշտությունը: Շեշտվել է, որ ամերիկահայ համայնքում առկա է դեռևս լիովին չօգտագործված ահռելի ներուժ,  որը համայնքային կառույցների, ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայ եկեղեցու առաջնորդարանների համադրված աշխատանքի արդյունքում կիրառվելու դեպքումկարող է մեծ հաջողություններ արձանագրել:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ են ունեցել նաև Հայ Դատի հանձնախմբի ԱՄՆ  աևմտյան ափի ատենապետ Նորա Հովսեփյանի և Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ  արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջյանի հետ: Վահագն Մելիքյանը ներկայացրել է  հայաստանյան վերջին զարգացումները,  երկրում առկա նոր իրողություններն ու դրական փոփոխությունների արդյուքները: Խոսվել է նաև ՀՀ գլխավոր հյուպատոսություն-համայնք բազմակողմ գործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերի մասին: Դիտարկվել են ամերիկահայ համայնքի հնարավորություններն առաջիկայում առավել խորությամբ օգտագործելու ուղիները, հայրենիքի հետ կրթամշակութային, առևտրատնտեսական կապերի խորացման հրամայականը: Հանդիպման մասնակիցները շեշտել են միասնաբար աշխատելու և սերտ գործակցելու նշանակությունը: Քննարկման ընթացքում կարևորվել է  նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններ իխորացմանն ուղղված համակարգված քայլերի ձեռնարկումը, շեշտվել է հատկապես  երկկողմ հարաբերության տնտեսական բաղադրիչը խթանելու անհրաժեշտությունը:

Հայ-ամերիկյան տնտեսական կապերն ընդլայնելու հնարավորությունները քննարկվել են ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Գլենդեյլում կայացած՝ Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախաձեռնած բիզնես-ֆորումի ընթացքում, որին մասնակցել է նաև Վահագն Մելիքյանը: ԱԳՆ գլխավոր քարտուղարը ներկայացրել է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված մթնոլորտը, որը դրականորեն է ազդել նաև գործարար միջավայրի վրա: Վահագն Մելիքյանը շեշտել է դրսում ապրող ամեն հայի ներգրավվածության կարևորությունը հայրենիքի տնտեսական կյանքում՝ մեծ կամ փոքր գործարար ծրագրով: “Այդ ծրագրերի բնույթն ու ծավալը կարևոր չեն, կարևորը ձեր ներգրավվածությունն է”, շեշտել է նա: “Ոչ միայն Սփյուռքը՝ Հայաստանի համար, այլև Հայաստանը՝ Սփյուռքի. Մեն քպետք է ուս ուսի տանք ու միասին սատարենք մեր երիտասարդ սերնդին՝ մի քանի ամիս առաջ ձեռքբերած դրական իրողություները պահպանելու և դրանք մեր հայրենիքի ապագա զարգացման հիմք դարձնելու գործում”, իր ելույթում նշել է Վահագն Մելիքյանը:

Բիզնես-ֆորումին մասնակցել են Կալֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը, մի քանի տասնյակ ամերիկահայ գործարարներ:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: