• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում համայնքի հոգևոր առաջնորդների հետ

19 նոյեմբերի, 2018

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ - ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն այցելել է ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին: Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդարանում գլխավոր հյուպատոսը հանդիպել է թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերետերյանի հետ: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմում դոկտ. Արմեն Բայբուրդյանը հանդիպում է ունեցել թեմակալ առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդարանում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպում է ունեցել սրբազան Միքայել Մուրադյանի հետ: Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության գրասենյակում ՀՀ գլխավոր հյուպատոսին հյուրընկալել են Հյուսիսային Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության հովվապետ վերապատվելի Պերճ Ջամբազյանը, Լոս Անջելեսի հովիվները և հոգևոր խորհրդի անդամները: 
Հայ եկեղեցու՝ ԱՄՆ արևմտյան ափի հոգևոր առաջնորդների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հայ համայնքի կապերի սերտացմանը, Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, ամերիկահայերին հուզող խնդիրներ, համայնքի տարբեր շերտերն ընդգրկող՝ հոգևոր դաստիարակության, մշակութային ու կրթական ծրագրեր: Կարևորվել է այդ ծրագրերում երիտասարդներին ներգրավելու նշանակությունը: Հոգևոր առաջնորդների և ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպման ընթացքում խոսվել է նաև ամերիկահայերի նոր սերնդի ներկայացուցիչների հայեցի դաստիարակության, հայկական ինքնությանն ու արմատներին մոտ պահելուն միտված նախաձեռնությունների կարևորության մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: