• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նոր Հայաստանի հին դիվանագետը. 25 տարի անց դարձյալ Լոս Անջելեսում

15 հոկտեմբերի, 2018
Նոր Հայաստանի հին դիվանագետը. 25 տարի անց դարձյալ Լոս Անջելեսում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Գոհար Վեզիրյան, Լոս Անջելես 

Ինչպես հայտնի է ՀՀ ԱԳ նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով Արմեն Բայբուրդյանը նշանակվեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։ Բայբուրդյանը բավականին երիտասարդ հասակում՝ 31 տարեկանում, արդեն մեկ անգամ նշանակվել և պաշտոնավարել է Լոս Անջելեսում՝ դարձյալ ստանձնելով ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը: Բայբուրդյանն իր առաջին նշանակման շրջանում պաշտոնավարել է երկու տարի՝ 1995-1997 թթ.:  Միանգամից փաստենք, որ վերջին շրջանում՝ մինչ Բայբուրդյանի նշանակումը, զանազան անուններ էին շրջանառվում լոսանջելեսահայության շրջանում: Այդ ցանկում կային այնպիսիները, որոնք, մեղմ ասած, անընկալելի էին համայնքի ընտրախավի կողմից: Եվ ահա Բայբուրդյանի նշանակումը թույլ տվեց խորը շունչ քաշել ու այս պահի համար ամրագրել՝ նոր Հայաստանում ձևավորվելիք կամ արդեն որոշակիորեն ձևավորված արժեքային կանոնակարգերն ու հարաբերություններն արդեն հասնում են Սփյուռք, ավելի որոշակի՝ ԱՄՆ-ում հայկական համայնք, որը խոշորագույններից է: Այստեղ ներկայացված է սփյուռքի ողջ ներկապնակն այն պարզ պատճառով, որ ԱՄՆ ազգությամբ հայերը գաղթել են մեզ հայտնի ու անհայտ բոլոր վայրերից: Էլ չենք խոսում Հայաստանի Հանրապետությունից վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի ուղղությամբ գրանցված արտագաղթի մասին: Այսօր ԱՄՆ-ում հայկական համայքը մեծ է ու բազմաշերտ, խնդիրներն էլ նույն հերթականությամբ՝ մեծ ու բազմաշերտ են: Դրանց լուծման հեռանկարներն էլ ավելի անորոշ են դառնում համայքնում գործող ավանդական կուսակցությունների անարդյունավետ մրցակցության ու ամբիցիաների, անհասկանալի ՀԿ-ների կասկածելի գործունեության ու առանձին անհատների՝ ինչ-որ բան դրականորեն փոխելու ջանքերի ֆոնին: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր հրամայական է շարունակում մնալ ԱՄՆ-ում հայկականի համայնքի ողջ պոտենցիալի բացահայտումը: Իսկ պոտենցիալ և լուրջ պոտենցիալ առկա է:  Թեման ահագին լուրջ քննարկման ու ծավալվելու տեղ ունի: Սկզբի համար միայն նկատենք, որ լոսանջելեսահայության՝ վերոնշյալ շերտերի մասին կարելի է հատորյակներ գրել՝ վարքաբանությունից մինչև սովորույթների տարբերություններ, լեզվամտածողություն (բանավոր ու գրավոր խոսք), ապրելակերպ և ի վերջո՝ Հայաստանի մասին երազանքներ: Տարօրինակ է, բայց, օրինակ պարսկահայի երազած Հայաստանը կտարբերվի բեյրութահայի երազած Հայաստանից, բեյրութահայինը՝ ռուսահայից, 1960 թ. ԱՄՆ ներգաղթածինը՝ 1988 թ. ներգաղթածից, 88-ինը՝ 2008-ից ու այդպես շարունակ:  Եվ ուրեմն՝ արժե հավաքագրել ու հասկանալ խնդիրները, ապա ձևակերպել անելիքն ու վստահորեն առաջ ընթանալ: Երևի թե հենց այդպիսի մղումներով են 25 տարի առաջ Բայբուրդյանն ու նրա թիմը  հիմնադրել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: Եվ երևի թե պատահական չէ, որ Բայբուրդյանն այսօր վերադառնում է Լոս Անջելես 25 տարի առաջ սկսած ու կիսատ թողածը՝ նորից սկսել-ավարտելու: Վստահ է, որովհետև թիկունքին Նոր Հայաստանն է, գիտակցում է, որ ֆանտաստիկ շանս է տրված (արտահայտության ձևակերպումը Բայբուրդյանինն է) Հայաստանի մասին դրական վերաբերմունք ձևավորելու համար: Համոզմունք ունի՝ որ մեր երազանքի Հայաստանն ունենալ-ամրացնելու համար դրսում ապրողներս պետք է հնարավոր բան անենք Հայաստանի մասին դրական վերաբերմունք ձևավորելու համար: (Բայբուրդյանն ասում է՝ ճապոնացիներն իրենց տնտեսական հրաշքները հենց այդ հարաբերությունների ինստիտուտի միջոցով են գրանցել):  Եվ ամենակարևորը՝ նորանշանակ հյուպատոսը խոր համոզմունքի ունի, որ Հայաստանը աշխարհին լավագույն ձևով կարող է ներկայանալ ժողովրդավարության ռեսոըրսով: Հենց այդ գաղափարի կրող լինելն է նրան ստիպել 2008-ին ընդգրկվել ՀՀ արտգործնախարարության այն բարձրաստիճանների ցանկում, որոնք հայտնի հայտարարությունից հետո հեռացվեցին ԱԳՆ-ից:    Պրոֆեսիոնալը, որը երազանք ունի, որն անզիջում է գաղափարի ու սկզբունքի հարցում, յուրաքանչյուր պետության հպարտությունն է: Այսօր ես էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, ապրեցի այդ հպարտությունը՝ Բայբուրդյանի նախաձեռնությամբ Լոս ԱՆջելեսում գործող ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կուզեմ, որ Բայբուրդյանի պաշտոնավարման ավարտին ամեն ինչ լինի այնպես, ինչպես իր պատկերացումներում է: Որովհետև մարդն իր պատկերացումների ու դրանց վրա կառուցվելիք գործողությունների մեջ, ինչպես ինքն է նշում, ազնիվ և ուղղամիտ է լինելու: Մի բան, որ պակասում է այս համայնքում, գուցե աշխարհում: Բայց ինչպես կասեր դասականը՝ այս պահին ու այս կոնտեքստում կարևորը մենք ենք ու Ամերիկան: Հ. Գ. Հանդիպումը լուսաբանման համար չէր, ուստի՝ փորձեցինք այն ներկայացնել տենդենցիոզ լրագրության ոճով:     Հ.Գ. Երկու օր է աշխարհի ուշադրության կենտրոնում Երևանն է՝ Ֆրանկոֆոնիայի գագթնաժողովով: Արմեն Բայբուրդյանն հանդիպման ժամանակ ասաց, թե ինքը ֆրանսիական դիվանագիտության դպրոցի հետևորդ է: Ընդունված ճշմարտություն է՝ ֆրանսիական դիվանագիտությամբ դժվար է: Այն ժամանակակից դիվանագիտության հիմնադիրն է կամ, ինչպես ընդունված է ասել, դիվանագիտությունների դիվանագիտությունն է: Ֆրանսիական դիվանագիտության քաղաքական նշանակությունը, նրա ազգային արժեքն առաջին հերթին  գերագույն նպատակ է հռչակել Ֆրանսիայի հզորացումը և միջազգային դիրքերի ամրապնդումը: Ֆրանսիական դիվանագիտության հայրարեն են ստեղծել արտաքին գերատեսչության կառույցը և ապացուցել, որ դեսպանությունները պետք է կառավարվեն մի կենտրոնից և անպայման պրոֆեսիոնալների կողմից: Ֆրանսիական դիվանագիտության առանձնահատկությունն այն է, որ նրա ձևավորման և զարգացման գործընթացին ակտիվ մասնակցություն են ունեցել ազգի լավագույն խավերը` քաղաքական գործիչներ, գիտնականներ, գրողներ ու պոետներ:  Նյութի աղբյուրը ` Newsbook.am

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: