• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Սարգիս Ստեփանյանի հետ

26 ապրիլի, 2018

Ապրիլի 25-ին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանի հետ: Համայնքի ներկայացուցիչներին նա ներկայացրեց իր անցած ուղին՝ ՀՀ ԶՈՒ-ում ծառայության տարիներն ու ծրագրերը, որոնցում ներգրավվել է ծանր վիրավորում ստանալուց հետո:
Սարգիս Ստեփանյանը ծանր վիրավորվել է 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս, երբ փորձել է ականապատ տարածքից դուրս բերել ծառայակից վիրավոր ընկերոջը: Նա կորցրել է երեք վերջույթը: Ապաքինվելուց կարճ ժամանակ անց Սարգիս Ստեփանյանը սկսել է զբաղվել բազկամարտով, հաշմանդամություն ունեցողների մրցումներում նվաճել է Բազկամարտի աշխարհի գավաթը, արժանացել 2 ոսկե և մեկ ածաթե մեդալի:
Մայոր Ստեփանյանն այժմ համագործակցում է «Հայ վիրավոր հերոսներ» (Armenian Wounded Heroes Fund) հիմնադրամի հետ: Նա ներկայացրեց հիմնադրամի հաջողված ծրագրերից մեկը, որի շրջանակներում, սկսած 2016թվականից Արցախի առաջնագծի զինվորներին տրամադրվում է պայուսակ՝ լի առաջին օգնության պարագաներով, որոնք կարող է օգտագործել վիրավորում ստացած զինվորը մինչև բուժօգնություն ստանալը:
«Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի ծրագրերի շրջանակներում Սարգիս Ստեփանյանը նաև այցելում է հոսպիտալներ, ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին օգնում հեշտ հաղթահարել վերականգնողական շրջանը և կրկին վերագտնել տեղը հասարակության մեջ:
“Վիրավորում ստանալուց հետո առաջին օրվանից շուտ համակերպվել եմ եղածի հետ ու եթե ողջ եմ մնացել, պետք է շարունակեմ ապրել, ապրելուց էլ՝ լավ ապրել, մեր արարքներով օրինակ ծառայել մյուսներին ու շարունակել հաղթել: Նպատակը մեկն է՝ շարունակել հաջողություններ գրանցել թե՛ ծառայության մեջ, թե՛՝ սպորտում և թե՛ կյանքում:”, նշեց Սարգիս Ստեփանյանը համայնքի հետ հանդիպմանը: 
Հանդիպման ավարտին Սարգիս Ստեփանյանին պատվոգիր հանձնվեց Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի կողմից:
Երեկոյի ընթացքում զինվորական երգերի կատարումներով հանդես եկավ երգիչ Ռազմիկ Բաղդասարյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: