• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլենդեյլի դպրոցների բազմալեզու ծրագիրը

02 մարտի, 2018

Հյուպատոս Ամելլա Շաքարյանն այցելել է Գլենդեյլի Թ. Ջեֆերսոնի և Ռ. Ուայթի անվան դպրոցներ՝ ծանոթանալու Երկլեզու ուսուցման համակարգին, որը վերջին տարիներին հաջողությամբ ներդրված է այս դպրոցներում: FLAG կոչվող համակարգը աշակերտներին առաջարկում է անգլերենին զուգահեռ ուսուցողական նյութերը սովորել նաև մայրենի լեզվով: Ծրագրում, իբրև երկրորդ լեզու, ներառված է յոթ օտար լեզու՝ հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, իսպաներեն և կորերեն: FLAG ծրագրի մանրամասները Ա. Շաքարյանին ներկայացրել է Գլենդեյլի միացյալ կրթական մարմնի FLAG –ի կոորդինատոր Նենսի Հոնգը: Նրանք խոսել են նաև ՀՀ Կրթության և Սփյուռքի նախարարությունների հետ գործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին, որն իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի ու ուսուցողական այլ նյութերի տրամադրման ծրագրերով: 
Ա. Շաքարյանը ծանոթացել է FLAG ծրագրի հայերեն բաժնի աշխատանքներին, շրջել է դասարաններում, առիթ ունեցել ծանոթանալ տարբեր տարիքի հայ աշակերտների կարողություններին՝ հայոց լեզվի, հայ գրականության ու պատմության և այլ առարկաների հայերեն գիտելիքների մակարդակին: Ծրագրի ղեկավար Միգանուշ Մելքոնյանը հյուպատոսին ներկայացրել է հայերեն ուսուցման ծրագիրը, դասավանդման մեթոդներն ու հաջողությունները: 
Գլխավոր հյուպատոսությունը վերը նշված դպրոցներին նվիրաբերել է Հայաստանի դրոշներ՝ ծրագրի շրջանակներում օգտագործվող դասարաններում փակցնելու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: