• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գործարար առաջնորդների կլոր սեղան

23 օգոստոսի, 2017

Օգոստոսի 22-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը “California Consulting“ ընկերության և Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր «Գործարար առաջնորդների կլոր սեղան» խորագրով քննարկում:

Միջոցառմանը մասնակցում էին Լոս Անջելեսի հայկական և ամերիկյան գործարար շրջանակները ներկայացնող ավելի քան հինգ տասնյակ գործիչներ, Լոս Անջելեսի և Փասադինայի առևտրի պալատների նախագահները, Լոս Անջելեսի Համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավարները, գործարար ոլորտի այլ կառույցների պատասխանատուներ:

Կլոր սեղանի բանախոսներ` Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը ներկայացրեցին Հայաստանի գործարար միջավայրի, մակրոտնտեսական ցուցանիշների, բիզնես ոլորտի առավելությունների մասին տեղեկություններ, խոսեցին նաև հայ-ամերիկյան գործարար կապերը խթանելու տեսակետից հեռանկարային համարվող ուղղությունների մասին:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ՏՏ, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում գործարար ծրագրեր իրականացնելու ընթացակարգերի վերաբերյալ կլոր սեղանի մասնակիցների հարցերին:

Տեղեկանք: Գործարար քննարկումը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնած միջոցառումների շարքի հերթական՝ երկրորդ հադիպումն է: Հաջորդը նախատեսվում է կազմակերպել տարեվերջին:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: