• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Անկախության տոնին նվիրված ընդունելություն Լոս Անջելեսում

26 հոկտեմբերի, 2016

 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված՝ Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է տոնական ընդունելությամբ, որը տեղի է ունեցել Բևեռլի Հիլթոն հյուրանոցի հանդիսասրահում: Տոնին մասնակցել են ամերիկյան դաշնային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

Ներկաներին ուղղված իր ողջունի խոսքում՝ ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին այս կարևոր տոնի կապակցությամբ՝ բարգավաճում և նորանոր հաջողություններ մաղթելով Հայաստանին և Արցախին:

Միջոցառման մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով շնորհավորել է ամերիկահայերին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ամերիկահայ համայնքի բոլոր կազմակերպություններին, կառույցներին և միություններին` անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Տոնական երեկոյին մասնակցել են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը, Փոլ Կորտեզը, Սեբաստիան Ռիդլի-Թոմասը, Գլենդելի ոստիկանապետ Ռոբերտ Կաստրոն, Լոս Անջելեսում հավատարմագրված երկրների գլխավոր հյուպատոսներ,ԱՄՆ պետքարտուղարության Լոս Անջելեսի գրասենյակի տնօրեն Ջեյմս Փարավոնյանը, Մոնթեբելլոյի քաղաքապետ Ջեք Հաջիյանը, Կալիոֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Խաչո Աչաջյանը և այլք:

Իր շնորհավորական խոսքում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ իրենց, նաև Սփյուռքի համար առաջնային պետք է լինի Հայաստանի տնտեսական զարգացումը, Արցախի անվտանգության ապահովումը և Թուրքիայի հակահայ քաղաքականության հակադարձումը:

Երեկոյի մշակութային հատվածում կատարումներով հանդես են եկել Բելֆրի սիմֆոնիկ նվագախումբն ու «Գևորգյաններ» պարային համույթը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: