• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Դեպի եվրատեսիլ»

18 օգոստոսի, 2016

Հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում եթեր կհեռարձակի նոր մեգանախագիծ, սպասված երաժշտական հեռուստամրցույթ, որը կկրի «Դեպի եվրատեսիլ» խորագիրը:

 

Անկախ բնակության վայրից եւ երաժշտական նախասիրություններից՝ մրցույթին մասնակցելու են հրավիրվում 16 տարեկանից բարձր, ազգությամբ/արմատներով հայ, ձայնային լավ տվյալներով եւ բեմական կեցվածքով կատարողներ, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ երազել են եվրոպական ամենամեծ երաժշտական շոուին՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին: Իսկ եթե տաղանդավոր եք, սակայն վախեցել եք անգամ երազել, ապա Դուք եւս շտապեք դիմել, հնարավոր է հենց Դուք ներկայացնեք Հայաստանը

 

«Եվրատեսիլ-2017»-ին:

 

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ 3 ամիս շարունակ ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների

 

ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Հեռուստադիտողներն

 

էլ հնարավորություն կունենան հետեւելու այն ողջ ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով:

 

Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա որպես մրցանակ ստանալու այն, ինչ բազում արտիստների երազանքն է՝ մասնակցություն եվրոպական


ամենաճանաչված երաժշտական մրցույթին՝ «Եվրատեսիլ-2017»-ին: : Հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:

 

Նոր երաժշտական մեգանախագծի մասնակցության հայտագրումն սկսված է: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը www.eurovision.am կայքում հետեւյալ հղումով` http://www.eurovision.am/hy/application:

 

Նախագծին մասնակցելն անվճար է:

 

Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն մինչեւ օգոստոսի 25-ը:

 

 

 

https://www.youtube.com/watch?v=D1WYHh5gwsg&feature=youtu.be

 

https://www.youtube.com/watch?v=A4uooFFIfT4&feature=youtu.be

 

 

 

 

 

Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին +374.10.65.00.15(247)

 

+374.99.39.01.51

 

pr@armtv.com

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: