• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ Լոս Անջելեսում

18 հունիսի, 2016

 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ և Հայ-ամերիկյան գործարար-խորհրդի աջակցությամբ տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանդիպումը լոսանջելեսահայ գործարարների հետ: Նախարարը համայնքի անդամներին ներկայացրեց Սիլիկոնային հովտում ունեցած հանդիպումների արդյունքները և նոր ծրագրերի մասին պայամանավորվածությունները:

 -Մարդկային ներուժ, մասնագիտական հզոր կարողություն, անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բիզնես ծավալելու նպաստավոր պայմաններ.այս ամենը Հայաստանը գրավիչ գործընկեր են դարձնում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների համար,որոնք ծրագրում են ընդլանել արդեն սկսած բիզնես-նախագծերն ու իրենց հետ տանել նոր ներդրողների,-ասաց նախարար Ա. Մինասյանը:  Նա տեղեկացրեց, որ շուտով Հայաստանում կստեղծվի երկրորդ Սիլիկոնային հովիտը՝ նույն տրամաբանությամբ, բիզնես անելու նպաստավոր միջավայրով, օրենսդրությամբ և ենթակառուցվածքով:

 Հանդիպմանը մասնակցում էին մի քանի տասնյակ ամերիկահայեր՝ առաջին ձեռքից տեղեկանալու շատ հուզող հարցերի պատասխաններին:  Ամերիկահայ գործարարներին հուզող հարցերը շատ էին՝ կոռուպցիայի դրսևորումներից մինչև ներդրումային օրենսդրություն: Այդ ամենի մասին անկաշկանդ զրույցը տևեց նախատեսվածից ավելի: Էկոնոմիկայի նախարարը խոստացավ, որ նման հանդիպումները պարբերական կլինեն, ընդ որում, ոչ միանյ Լոս Անջելեսում, այլև Սփյուռքի մյուս հայաշատ կենտրոններում՝ հայրենիքի տնտեսական զարգացման խնդրում Սփյուռքում ապրող հայերին գործընկեր դարձնելու համար:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: