• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Արծվիկ Մինասյանն ԱՄՆ-ում այցելել է Reddit կազմակերպություն և IBM R&D կենտրոն

11 հունիսի, 2016
Արծվիկ Մինասյանն ԱՄՆ-ում այցելել է Reddit կազմակերպություն և IBM R&D կենտրոն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 ‹‹Հայաստան. ՏՏ ֆորում››-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 9-ին այցելել է հանրահայտ Reddit կազմակերպություն, որտեղ կայացել է Արծվիկ Մինասյանի և պատվիրակության անդամների հանդիպումը ընկերության տնօրեն Սթիվ Հոֆմանի, ընկերության համահիմնադիր, մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանի, գլխավոր խորհրդական Մելիսա Թիդվելի եւ ընկերության այլ ներկայացուցիչների հետ:

 

Նույն օրը IBM հետազոտությունների ու մշակումների (R&D) կենտրոն կատարած այցելության ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամները ծանոթացել են կենտրոնում մշակվող արհեստական ինտելեկտի լուծումներին: Քննարկվել են համագործակցության հեռանկարները, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Մասնավորապես քննարկվել են Հայաստանում տարածաշրջանային R&D կեմտրոն բացելու հնարավորությունները:

 

Հիշեցնենք, որ այսօր, հունիսի 10-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Սիլիկոնյան հովտում, Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում մեկնարկող ‹‹Հայաստան. ՏՏ ֆորում››-ին:

 

Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր›› հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: