• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բողոքի միջոցառումներ՝ Լոս Անջելեսում

24 ապրիլի, 2016

Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի հայ համայնքը կրկին ոտքի էր կանգնել. տասնյակ հազարավոր հայեր դուրս էին եկել փողոց՝ մասնակցելու համայնքային կառույցների կազմակերպած բողոքի ակցիաներին:

Մեկնարկը տրվեց Հոլիվուդի սրտում՝ Փոքր Հայաստան թաղամասում: Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպության նախաձեռնությամբ՝ բողոքի երթի մասնակիցները քայլեցին խորհրդանշական՝ 1.5 մղոն ճանապարհ՝ վանկարկելով Հայոց ցեղասպանության դատապարտման ու հատուցման, նաև՝ Արցախի անկախության ճանաչման պահանջները:

Ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես, հայ ցուցարարներին էին միացել ամերիկյան դաշնային, նահանգային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Նրանց շարքերում էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը՝ ընտանիքի անդամների հետ միասին:

Օրվա երկրորդ կեսին հայ համայնքն իր բողոքի ձայնը բարձրացրեց Ուիլշեր պողոտայի վրա՝ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջև: Քաղաքի ոստիկանության տվյալով, այստեղ հավաքվել էր ավելի քան 60 հազար մարդ: Այս ակցիային նույնպես միացան մի քանի տասնյակ ամերիկացի գործիչներ՝ ԱՄՆ կոնգրեսականներ, Կալիֆորնիայի խորհրդարանի անդամներ, քաղաքային ղեկավար մարմնի անդամներ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: