• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՂՀ անկախության ճանաչման բանաձև՝ Հավայի նահանգի խորհրդարանում

29 մարտի, 2016

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունմամբ, Հավային դարձավ ամերիկյան յոթերորդ նահանգը, որը խորհրդարանի մակարդակով արձանագրեց Արցախի անկախությունը: Մինչև այժմ նույնաբովանդակ բանաձևեր են ընդունել Մեյն, Լուիզիանա, Մասաչուսեթս, Ռոդ Այլնդ, Ջորջիա, Կալիֆորնիա նահանգների խորհրդարանները: 

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը․

 

Բանաձև

 

ՀԱՐԳԵԼՈՎ և ՃԱՆԱՉԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունըէթնիկ հայկական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ունի երկար ևհարուստ պատմություն, և իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ, և

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին` տասնամյակների պայքարից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախության, և

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որԼեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, և

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական այլ դժվարությունների պայմաններում, և

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝պահպանելով իր անկախությունը և ջանքեր գործադրելով՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, և անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, և

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ, այդ թվում Միացյալ Նահանգներից, գնահատել են 2015 թ. մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները որպես ազատ և թափանցիկ, հետևաբար

 

Հավայի նահանգի 28-րդ գումարման Ներկայացուցիչների պալատը 2016 թ․ հերթական նստաշրջանին ՈՐՈՇՈՒՄ Է հարգել և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին, և

 

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը ճանաչում է զոհողությունները և նվիրվածությունը և  վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և

 

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը հղում է ԼՂՀ կառավարությանը և նրա ժողովրդին խաղաղության, բարգավաճման և շարունակական հաջողությունների իր լավագույն մաղթանքները, և

 

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն, և

 

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է որ սույն բանաձևի վավերացված պատճենները կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նրա՝ Հավայիում գտնվող ներկայացուցիչների միջոցով, և լրացուցիչ վավերացված պատճենները կփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայի ներկայացուցիչներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: