• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանն ու Արցախը՝ նոր զբոսաշրջային ուղղություններ

04 մարտի, 2016

 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի աջակցությամբ, փետրվարի 27-28-ին մասնակցեց LA Travel & Adventure Show ամենամյա միջոցառմանը, որն այս տարի տեղի ունեցավ Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Միասնական մեծ տաղավարում Հայաստանը և Արցախը ներկայացվեցին՝ իբրև զբոսաշրջային նոր ուղղություններ: 
Զբոսաշրջային ցուցահանդեսի հարյուրավոր մասնակիցների կողքին հայկական երկու պետությունները ներկայացրին տուրիստական հմայքները՝ հայկական գեղեցիկ բնությունը, արևահամ բերքի բարիքները, զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ հարմարեցված ժամանակակից հանգստի համար: Հատուկ շեշտադրվեց գյուղական տուրիզմը՝ բնության գողտրիկ անկյուններում կառուցված հյուրանոցներով: Այդ ամենը ցուցահանդեսի հազարավոր այցելուներին ներկայացրին Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունները՝ առաջարկելով Հայաստան և Արցախ ճամփորդելու փաթեթներ: 
LA Travel & Adventure Show-ին ներկա էին Վաշինգտոնում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: 
Ցուցահանդեսին մասնակցեց նաև Հայաստանից ժամանած՝ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի պատվիրակությունը: 
LA Travel & Adventure Show-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հանձնեց լավագույն տաղավարի հավաստագիրը՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ և մարդաշատ տաղավարն ունենալու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: