• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Իմ Հայաստան» փառատոն

26 փետրվարի, 2016
«Իմ Հայաստան» փառատոն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

 
ՀՀ սփյուռքի նախարարությունը 2016 թվականին իրականացնում է «Իմ Հայաս¬տան» համահայկական երրորդ փառատոնը:
Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախա¬գծերի մշակմանը:
 
Փառատոնը կընթանա հետևյալ ուղղություններով՝
 
1. «Պարարվեստի օրեր» (հուլիսի 20-30-ը),
2. Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում (օգոստոս 1-5-ը) ,
3. «Երգչախմբային արվեստի օրեր» (օգոստոսի 5-10-ը),
4. «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն» (սեպտեմբերի 21-26-ը),
5. «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26),
6. Ռուսաստանի հայ համայնքի օրերը Հայաստանում (հոկտեմբեր):
7.
Փառատոնի շրջանակներում նախատեսված են համերգներ Երևանում, մարզերում և Արցախում, էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերում:
Փառատոնին կարող են մասնակցել Սփյուռքի տարբեր համայնքների պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր, համույթներ (տրիո, կվարտետ, կվինտետ, այլ) և անհատ կատարողներ: 
Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատարողներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:
Մասնակիցների ընտրությունը կկատարի «Իմ Հայաստան» համահայկական փառա¬տոնի կազմկոմիտեն՝ ըստ տրամադրված տեսանյութերի և ձայնագրութ-յունների:  
     Հայտերը կընդունվեն մինչև 2016 թ. ապրիլի 1-ը:
 
Փառատոնին մասնակցության պայմանները
Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտաձևերը և ուղարկել imhayastan.paraton@yahoo.com էլեկտրոնային հասցեին:
ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է «Իմ Հայաստան» համահայկական III փառատոնի կազմակերպչական բոլոր աշխատանքները և հոգալու է մասնակիցների սննդի և կեցության (ովքեր կարիք ունեն ) (3 գիշեր, 4 օր) ծախսերը: 
ՀՀ սփյուռքի նախարարությունն անհրաժեշտության դեպքում կարող է աջակցել Ձեզ ՀՀ մուտքի արտոնագրի անվճար ձեռքբերման հարցում (կարիքի դեպքում խնդրում ենք տեղեկացնել ժամանումից առնվազն 45 օր առաջ):  
Մասնակից խմբերը պետք է տրամադրեն մինչև 20 րոպե տևողությամբ համերգային ծրագիր (3-5 համար), անհատները՝ 3-4 համար, վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթները ներկայացնող անհրաժեշտ նյութեր (տեսագրություն, թերթոն, լուսանկարներ, ցուցապաստառ, այլ): 
Փառատոնի անցկացման վերջնական ծրագիրը կկազմվի հայտերն ամփոփելուց հետո: Ուստի խնդրում ենք խստագույնս պահպանել դրանց ուղարկման ժամկետը, ինչը կերաշխավորի տվյալ խմբի կամ անհատի մասնակցությունը փառատոնին, խմբերի և անհատ կատարողների ներառումը միջոցառումներն ամփոփող գրքույկում: 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հետևյալ հեռախոսահամարով՝  818-265-5900 (307):
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: