• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Կոլորադո նահանգում

11 հունվարի, 2016

 Կոլորադոն դարձավ առաջին ամերիկյան նահանգը, որն ամրագեց դեկտեմբերի 6-ը՝ իբրև Ջուղայում Ադրբեջանի կողմից հայկական հնագույն խաչքարների ոչնչացման տարելիցի օր: Նահանգապետ Ջոն Հիքենլուփերի՝ այդ մասին ստորագրած հռչակագրում նշված է. Կոլորադո նահանգը դատապարտում է 10 տարի առաջ  հայկական հնագույն 2000 խաչքարների ոչնչացումը: Ջուղայի միջնադարյան խաչքարների ամենամեծ հավաքածուի կանխամտածված ոչնչացումը փաստ է և արձանագրվել է գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի կողմից: Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը Կոլորադո նահանգում այս ապրիլին նշանավորվել է նահանգային կապիտոլիումի առջև խաչքարի տեղադրմամբ: Այն Ջուղայի ոչնչացված խաչքարներից մեկի կրկնօրինակն է:

Այդպիսով, Կոլորադո նահանգն աշխարհում առաջինն է, որի ղեկավար մարմնի առջև կանգնեցված է Հայոց եղեռնը և մեր օրերի մշակութային ցեղասպանությունը խորհրդանշող խաչքար: Այս այգում Կոլորադոյի հայ համայնքը կազմակերպել էր Ջուղայի մշակութային հարստության ոչնչացման 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Հիշատակի միջոցառումից հետո Դենվերում կայացավ նահանգապետի հանդիպումը Հայաստանի գլխավոր հյուպատոսի հետ: Հանդիպման  ժամանակ Ջոն Հիքենլուփերը Սերգեյ Սարկիսովին հանձնեց Ջուղայի խաչքարների ոչնչացման տարելիցի մասին իր ստորագրած հռչակագիրը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ, Կոլորադոյի համայնքային կառույցների անդամներ:

Գլխավոր հյուպատոսը նահանգապետին հրավիրեց Հայաստան և Արցախ: Հրավերը սիրով ընդունվեց:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: